Իրանի պատվիրակությունը մեկնում է Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Իրանական պատվիրակությունը մի քանի ժամվա ընթացքում կմեկնի Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր երկրի դեմ անարդար պատժամիջոցները չեղարկելու քաղաքականության շրջանակում իրանական բանակցային խումբը, Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ, մի քանի ժամից կմեկնի Վիեննա»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ բանակցությունների այս փուլում տեղի է ունենալու մտքերի փոխանակում կողմերի, այդ թվում՝ Իրանի կողմից ներկայացված առաջարկների շուրջ։

Հունիսին Կատարում անուղղակի բանակցություններ էին տեղի ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ միջուկային գործարքը վերականգնելու համար։ Դրանից հետո իրանական միջուկային գործարքի բանակցությունների համակարգող, ԵՄ արտաքին ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան ասել է, որ Դոհայում կողմերին չի հաջողվել հասնել այն առաջընթացին, ինչն ակնկալում էին։

Էմմա Չոբանյան