ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ արևմտյան երկրների հետ Ռուսաստանի «կառուցողական փոխգործակցության դարաշրջանն անդառնալիորեն ավարտվել է»

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Արևմտյան երկրների հետ Ռուսաստանի կառուցողական փոխգործակցության դարաշրջանն անդառնալիորեն ավարտվել է՝ անկախ Ուկրաինայում «հատուկ գործողության» արդյունքից։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինի հոդվածում, որը չորեքշաբթի հրապարակվել է International Affairs ամսագրի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անկախ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության տևողությունից և արդյունքից՝ արդեն կարելի է փաստել, որ Արևմուտքի հետ, ընդհանուր առմամբ, կառուցողական, թեև ոչ խնդրահարույց համագործակցության երեսունամյա դարաշրջանն անդառնալիորեն ավարտվել է»,- ասել է Դրոբինինը։

Դիվանագետը նշել է, որ իր կարծիքով՝ ներկայում ՌԴ-ի համար հնարավորություն է ստեղծվել վերջնականապես ձերբազատվել պատրանքներից և դուրս գալ «բարեկամական կլանման պարադիգմայի շրջանակներից»:

«Հասկանալի է, որ մինչև փետրվարի 24-ն իրավիճակին վերադարձ չի լինի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երկրների հետ հարաբերություններում»,- հավելել է դիվանագետը։

Տաթև Ֆռանգյան