Իրանը, հնարավոր է, անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Ռուսաստան

Լուրեր

22.04.2026 | 11:36
Թրամփը հայտարարել է, թե Հորմուզի նեղուցի շրջափակման վերացումը վերջ կդնի գործարքի հնարավորություններին
22.04.2026 | 11:28
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
22.04.2026 | 11:19
Փաշինյանը ներկայացնում է ՔՊ ծրագրի 3-րդ մասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 11:13
Աշխարհի գավաթ․ Անուշ Գրիգորյանը, Ժիրայր Սարգսյանը և Դավիթ Չալոյանը հաղթել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 11:05
ՌԴ Սամարայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից հետո շենքի մուտքը փլուզվել է. վիրավորներ կան
22.04.2026 | 10:54
ՄԻՊ-ը պատասխանել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին՝ պարզաբանելով իր մանդատն ու լիազորությունները
22.04.2026 | 10:48
«Լեսթերը» դուրս է մնացել Չեմպիոնշիփից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 10:40
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
22.04.2026 | 10:32
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի երկարաձգման մասին
22.04.2026 | 10:25
«Ինտերը» տպավորիչ կամային հաղթանակով դուրս է եկել եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 22-ի դրությամբ
22.04.2026 | 10:02
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից
22.04.2026 | 09:47
Հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ. Դատախազություն
22.04.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.04.2026 | 23:25
Եթե յուրաքանչյուրին ձայնագրես, ամեն մեկը մի բան կասի. Կարապետյանը՝ «շուն ու շանգյալ» բնորոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը, հնարավոր է, անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակն է ուղարկել Ռուսաստան՝ դրա դիմաց ակնկալելով ռուսական Սու-35 ռազմական ինքնաթիռներ ստանալ։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում՝ օգոստոսի 2-ի արդյունքներով։

«Իրանը, հնարավոր է, անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ է ուղարկել Ռուսաստան՝ իրանցի օդաչուների և տեխնիկների հետ միասին, որոնք կսովորեն շահագործել և սպասարկել ռուսական Սու-35 ինքնաթիռները»,- գրում է ISW-ը՝ վկայակոչելով Twitter-ի OSINT մոնիթորինգի տվյալները, որն իր հերթին տեղեկություն է ստացել իրանական ոչ պաշտոնական աղբյուրներից։

ISW փորձագետները նշում են, որ տվյալները համահունչ են վերջին տեղեկություններին այն մասին, որ Թեհրանը և Մոսկվան ընդլայնում են ավիացիոն համագործակցությունը՝ միջազգային պատժամիջոցները շրջանցելու և Ուկրաինայում ռուսական պատերազմին աջակցելու համար:

«Եթե այս պնդումը ճիշտ է, ապա Իրանը կարող է ռուսական Սու-35 ինքնաթիռներ ստանալ անօդաչու թռչող սարքերի դիմաց, որոնք կարող են լինել Մոսկվայի և Թեհրանի միջև հուլիսի 26-ին ստորագրված համաձայնագրի մի մասը»,- ասվում է զեկույցում։

Ավելի վաղ ԱՄՆ հետախուզությանը հայտնի էր դարձել Ռուսաստանին մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր տրամադրելու՝ Իրանի մտադրությունների մասին, այդ թվում՝ մարտական։ Թեհրանը հայտարարել է, որ իրենք չեն օգնում ուկրաինական պատերազմի կողմերից ոչ մեկին։

Տաթև Ֆռանգյան