Փելոսիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանում՝ չնայած Չինաստանի սպառնալիքներին

Լուրեր

16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, անտեսելով Չինաստանի սպառնալիքները և նախագահ Բայդենի վարչակազմի խորհուրդները, ժամանել է Թայվան։ 25 տարվա ընթացքում սա Ներկայացուցիչների պալատի խոսնակի նման առաջին այցն է, գրում է taiwannews-ը։

Նշվում է, որ տեղական ժամանակով 22:44-ին Փելոսին և նրան ուղեկցող պատվիրակությունը ժամանել են Սոնգշան օդանավակայան՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-40C ինքնաթիռով։

Հավելենք, որ Չինաստանի իշխանությունները բազմիցս էին արտահայտել իրենց դժգոհությունը Փելոսիի այցի կապակցոությամբ՝ նշելով, որ այն լրջագույն հետևանքներ կունենա։

Չինաստանի ՊՆ խոսնակ Թան Քեֆեյն ընդգծել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը կղզի կխախտի «մեկ Չինաստան» սկզբունքը, կվնասի ռազմական ոլորտում հարաբերություններին և կհանգեցնի իրավիճակի սրման։ Նրա խոսքով՝ «չինական բանակը ձեռքերը ծալած չի դիտի այս ամենին և անպայման կձեռնարկի բոլոր միջոցները՝ արտաքին միջամտությունը դադարեցնելու համար»։

Էմմա Չոբանյան