Զախարովան հայտնել է՝ որ դեպքում ՌԴ-ն կխզի դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Վաշինգտոնի կողմից  Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելը կհանգեցնի ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Ինտերֆաքսը։

«Ամերիկացի օրենսդիրներն արդեն սկսել են մշակել, իրենց կարծիքով, հզոր զենք, ինչպիսին է Մոսկվան ահաբեկչության հովանավոր ճանաչելը։ Սեփական օրենսդրության նմանօրինակ կիրառումը, որը հակասում է միջազգային իրավունքին, հնարավոր է՝ սենատորների ու կոնգրեսականների համար դիտվում է որպես սարսափելի պատիժ, որն ունակ է Ռուսաստանին ստիպել՝ ապրել ԱՄՆ-ի կողմից հորինված աշխարահակարգում»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ցանկացած գործողություն ծնում է հակազդեցություն։

«Եվ նման անպատասխանատու քայլի տրամաբանական շարունակությունը կարող է լինել նաև դիվանագիտական հարաբերությունների խզումը, որից հետո Վաշինգտոնը վտանգում է վերջնականապես հատել անվերադառնալի կետը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է Մարիա Զախարովան։

Էմմա Չոբանյան