Գերմանիան Ուկրաինային մատակարարում է նորագույն զինատեսակներ, որոնք դեռ Բուդեսվերի զինանոցում չկան․ Շոլց

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Գերմանիան Ուկրաինային է մատակարարում իր տրամադրության տակ գտնվող բոլոր տեսակի սպառազինություններն ու ռազմական տեխնիկան, այդ թվում՝ նոր տեսակներ, որոնք դեռ Բուդեսվերի զինանոցում չկան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք մատակարարել ենք այն, ինչ ունեինք՝ հակատանկային ու զենիթային համալիրներ, ականներ, զենք, տոննաներով զինամթերք»,- ասել է նա կանադական The Globe and Mail-ին տված հարցազրույցում։

Կանցլերը հայտնել է, որ ներկայում Գերմանիան անցել է «ավելի բարդ ու թանկարժեք համակարգերի» մատակարարման՝ ինքնագնաց հաուբիցներ, բազմակի արձակման հրթիռային համակարգեր, հակաօդային համակարգեր, հակամարտկոցային ռադարներ։

«Այդ համակարգերից մի քանիսն այնքան նոր են, որ դրանցից դեռ շատ քիչ է արտադրվել, իսկ որոշները նույնիսկ Բունդեսվեր չեն ներմուծվել»,- ասել է Շոլցը։

Նա նշել է, որ ուկրաինացիները Գերմանիայի մի շարք վայրերում նոր ու ավելի բարդ սարքավորումների շահագործման ուսուցում են անցնում։

«Մենք կշարունակենք այդ աջակցությունը ցուցաբերել Ուկրաինային այնքան, որքան կպահանջվի»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Էմմա Չոբանյան