Ուկրաինայում պատերազմն ավելի քան 5300 խաղաղ բնակչի կյանք է խլել

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 5327 մարդ է զոհվել, ավելի քան 7000-ը՝ վիրավորվել, հայտնում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Քաղաքացիական անձանց շարքում զոհերի և վիրավորների մեծամասնությունը խոցման մեծ տարածք ունեցող զենքերի կիրառման հետևանքով է գրանցվել՝ ծանր հրետանուց, բազմակի հրթիռային համակարգերից, ինչպես նաև օդային հարվածներից», – ասվում է շաբաթական զեկույցում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհերից 2056-ը տղամարդ է, 1400-ը՝ կին, 165-ը՝ տղա, 146-ը՝ աղջիկ։ Զոհերից 41 երեխայի և 1519 չափահասի սեռը դեռևս չի հաջողվել պարզել։ 7257 վիրավորների շարքում կան հարյուրավոր անչափահասներ՝ 221 տղա, 155 աղջիկ, ինչպես նաև 195 երեխա, որոնց սեռը դեռևս չի որոշվել։

Տաթև Ֆռանգյան