Տնտեսական իրավիճակը շատ մոտ է 2000-ականներին, որից հետո 14% անկում ունեցանք․ Սուրեն Պարսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 16:37
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով. ՊԵԿ
28.06.2026 | 16:18
ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ հանցագործություն է իրականացրել․ Արամ Օրբելյանին ընդհատեց Սեդա Սաֆարյանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:52
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ․ հավասարվել է 1993-ի արդյունքին
28.06.2026 | 15:38
Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:25
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր ազգային ռեկորդներ են սահմանել
28.06.2026 | 15:07
«Փաշինյանն ասում է՝ ընդդիմության ձայները լեգիտիմ չեն, ո՞նց կարող է իշխանությունը լեգիտիմ լինել»․ «Հանուն Հանրապետության» ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 14:57
ՄԻՊ-ի ներկայացուցիչը Շվեդիայում մասնակցել է գենդերային հավասարության թեմաներին նվիրված միջազգային ուսումնական այցի
28.06.2026 | 14:28
Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. հերթը Քնեսեթինն է
28.06.2026 | 14:08
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
28.06.2026 | 14:01
Մեդվեդևը մտահոգություն է հայտնել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնության կապակցությամբ
28.06.2026 | 13:32
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն. առայժմ հայտնի է 4 թեկնածուի մասին
28.06.2026 | 13:15
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
28.06.2026 | 12:59
Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
28.06.2026 | 12:41
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
28.06.2026 | 12:28
Տրվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը. մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը
Բոլորը

Հայաստանում այս պահին երկու կարևոր տնտեսական ցուցանիշ կա, որ երկնիշ է կամ շատ մոտ է երկնիշին։ Դրանցից առաջինը տնտեսական ակտիվության ցուցանիշն է, երկրորդը՝ գնաճը։ Երկուսն էլ կարող են ազդվել Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի որոշումից, որ տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 2-ին։ Այս և հարակից թեմաների մասին Factor TV-ն զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Պարո՛ն Պարսյան, ունենք 11,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ վեց ամսվա համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս ցուցանիշը։

-Տարեսկզբին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, բացասական սպասումները շատ ավելին էին, քան հիմա ունենք։ Հիմնականում Ռուսաստանի տնտեսության անկմամբ պայմանավորված՝ կանխատեսվում էր, որ Հայաստանում ևս այդ պրոցեսներն էական ազդեցություն են թողնելու, և մեր տնտեսական աճը կտրուկ նվազելու է։ Տարեսկզբին կանխատեսումները 1,5 տոկոս էին կազմում, հետագայում դարձրին 5 տոկոս։

Բայց ոչ ոք իր երազում նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ մենք կիսամյակի կտրվածքով կունենանք 11,8 տոկոս աճ։ Դրա հիմքերը չկային ո՛չ անցյալ տարի, ո՛չ էլ այս տարվա սկզբին։ Այս աճի պատճառը հիմնականում ռուսական կապիտալի հոսքն է, տուրիստների հոսքը, որոնք էապես աշխուժացրել են Հայաստանի տնտեսությունը։

Ռուսների այստեղ գալով բարձրացավ տնտեսական աճը։ Դա արդյո՞ք հիմք է՝ հետագայում նույնպես սպասելու դրան։

-Այս իրավիճակը շատ մոտ է 2000-ականներին, երբ Հայաստանը շինարարական բում էր ապրում, և մեծ հոսք կար կապիտալի ոլորտ, շինարարության ոլորտն արագ տեմպերով աճում էր, շինարարությունը կազմեց մեր ՀՆԱ-ի 27 տոկոսը, խոսվում էր Կովկասյան վագրի մասին և այլն։ Բայց երբ այդ գումարների հոսքը կրճատվեց, նվազեց, մենք ունեցանք 14 տոկոսանոց անկում 2009 թվականին։

Նման իրավիճակ է նաև հիմա։ Շատ մոտ իրավիճակ է։ Մենք ոգևորված ենք այս աննախադեպ բարձր թվերով, բայց հասկանում ենք, որ սա տնտեսության մեջ որակական փոփոխություններ, երկարաժամկետ ներառական աճ ապահովող գործոն չէլ։ Սրանք ժամանակավոր արտաքին գործոններ են:

Աճում են ոչ բոլոր ոլորտները։ Ծառայությունները շատ արագ աճում են, գյուղատնտեսությունը նույնիսկ նվազում է։ Ընդհանուր առմամբ, տնտեսությունը բալանսից ընկած է։ Ի՞նչ հնարավորություն կա բալանսի բերելու։

-Տնտեսագիտության մեջ հայտնի «հոլանդական հիվանդություն» տերմին կա։ Կարող ենք ասել, որ մենք այդ հիվանդությամբ ենք տառապում, երբ մի ճյուղը շատ կտրուկ եկամուտ է բերել մեր տնտեսությանը, և մյուս ճյուղերին մեծ վնաս է հասցնում։ Երբ խոսում ենք երկարաժամկետ որակյալ աճի մասին, պետք է խոսենք նաև գյուղատնտեսության ոլորտի մասին։

Մեզ մոտ ունենք անկում՝ 5,5 տոկոս։ Գյուղոլորտում է ներգրավված մեր բնակչության 1/3-ը։ Գյուղոլորտը նաև մեր պարենային անվտանգության առանցքն է։ Մեր առանցքը թուլացել է և տարիներ շարունակ թուլանում է։ Այս ուղղությամբ քայլեր չանելով կամ անարդյունավետ ծրագրեր իրականացնելով՝ մենք մեր տնտեսական զարգացումը մի քանի տարով հետաձգում ենք կամ թուլացնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան