Ֆրանսիացի 100 պատգամավորներ դատապարտել են Էրդողանի «պատերազմի քաղաքականությունը» Սիրիայի քրդերի դեմ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ֆրանսիացի հարյուր պատգամավորներ, հիմնականում՝ ձախերը, դատապարտել են Հյուսիսային Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատերազմի քաղաքականությունը։ Այս մասին գրում է AFP-ն, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Պատգամավորների հայտարարության մեջ նշվում է, որ մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, որտեղ Ռուսաստանի ռազմական հանցագործությունները բազմապատկվում են, Էրդողանն «արյունալի հարձակում» է ծրագրում Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ։ Ըստ հրապարակման՝ Թուրքիայի նախագահն «օգտվում է իր երկրի առանցքային կարգավիճակից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, որը լավ հարաբերություններ և՛ Մոսկվայի, և՛ Կիևի հետ՝ Ատլանտյան դաշինքից ստանալու կտրոն Սիրիայի վրա իր հարձակման համար»։ Ի դեպ, այս հայտարարության նախաձեռնությունը պատկանում է կոմունիստ սենատոր Լորենս Քոհենին։

Հայտարարությանը միացել են նաև որոշ պաատգամավոր աջ Հանրապետական ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունից։

Պատգամավորները  կոչ են անում Արևմուտքին «երաշխավորել քուրդ ակտիվիստների ու ասոցիացաների պաշտպանությունը, որոնք ներկա են եվրոպական հողում»։ Նրանք նաև կոչ են անում Ֆրանսիային՝ հարցը փոխանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «Սիրիայի հյուսիսում ոչ թռիչքային գոտի հայտարարելու և սիրիացի քրդերին միջազգային պաշտպանության տակ դնելու համար»:

Պատգամավորները հորդորում են «Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար վարչակազմերին (AANES) միջազգային ճանաչում շնորհել»։

Հավելենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր Սիրիայում քրդերի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մտադրություն մասին, որի նպատակն է թուրք-սիրիական սահմանին, իբր, 30 կմ-անոց անվտանգություն գոտու ստեղծումը։

Հուլիսի 19-ին Թեհրանում կայացած Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի ղեկավարների՝ Սիրիայի հարցով գագաթնաժողովի ընթացքում այս հարցը ևս քննարկվել է։

Էմմա Չոբանյան