Գերմանական կործանիչները սկսել են պարեկել Բալթյան երկրների երկնքում

Լուրեր

16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
Բոլորը

Գերմանիայի, Հունգարիայի և Իտալիայի կործանիչներն օգոստոսի 1-ից սկսել են պարեկել Բալթյան երկրների օդային տարածքում, ՆԱՏՕ-ի Baltic Air Policing առաքելության շրջանակում: Գերմանիայի Պաշտպանության դաշնային նախարարությունը Twitter-ում հայտարարել է ռազմաօդային ուժերի շահագործման մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այսօրվանից Գերմանիայի ռազմաօդային ուժերը կստանձնեն Բալթյան երկրների օդային տարածքի պաշտպանությունը: Բունդեսվերը 2005 թվականից կանոնավոր կերպով մասնակցում է Air Policing-ին՝ ապահովելու միջազգային օդային տարածքում անվտանգությունը և Բալթյան երկրների ազգային ինքնիշխանությունը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նոր զորամիավորումները կփոխարինեն բելգիական, ֆրանսիական և իսպանական ստորաբաժանումներին, որոնք պարեկություն են իրականացնում տարածաշրջանում ապրիլից, ասել են ՆԱՏՕ-ից։

«Մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպայի անվտանգությունը հիմնովին փոխվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքով, ՆԱՏՕ-ի կործանիչները պատրաստ են շուրջօրյա պաշտպանել դաշնակիցների օդային տարածքը: Մենք միշտ զգոն ենք»,- ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն:

ՆԱՏՕ-ի դաշնակիցները հերթով հսկում են Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի երկինքը՝ 2004 թվականին այդ պետությունների դաշինքին միանալուց հետո, քանի որ երեք երկրներն էլ չունեն իրենց սեփական կործանիչները: ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում կործանիչները երկինք են բարձրանում, եթե օտար պետությունների ինքնաթիռները չեն պահպանում թռիչքի կանոնները կամ կապի մեջ չեն մտնում ավիադիսպետչերների հետ։

Տաթև Ֆռանգյան