Աշխարհի 9 երկրի միջուկային զինանոցը կազմում է շուրջ 13,000 մարտագլխիկ․ զեկույց

Լուրեր

16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
Բոլորը

Աշխարհի 9 երկրի միջուկային զինանոցը, 2022 թվականի սկզբի դրությամբ, կազմել է 12,7 հազար մարտագլխիկ։ Այս մասին ասվում է Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի նոր հետազոտության մեջ, գրում է Ինտերֆաքսը։

«Չնայած «Սառը պատերազմից» ի վեր միջուկային զինանոցների նվազմանը՝ աշխարհում միջուկային մարտագլխիկների պաշարը մնում է շատ բարձր մակարդակի վրա։ 9 երկիր տիրապետում է 12,700 մարտագլխիկների 2022 թվականի սկզբի դրությամբ»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ բոլոր միջուկային մարտագլխիկների մոտավորապես 90 տոկոսը պատկանում է Ռուսաստանին և ԱՄՆ-ին, որոնցից յուրաքանչյուրն ունի ավելի քան հինգ հազար միջուկային զենք։

Ներառյալ տեղակայված, պահեստավորված և ոչնչացման սպասող միջուկային մարտագլխիկները՝ ինը երկրներ տիրապետում են հետևյալ քանակությամբ զենքի․ Ռուսաստան՝ 5977 մարտագլխիկ, ԱՄՆ՝ 5428, Չինաստան՝ 350, Ֆրանսիա՝ 290, Մեծ Բրիտանիա՝ 225, Պակիստան՝ 165, Հնդկաստան՝ 160, Իսրայել՝ 90, Հյուսիսային Կորեա՝ 20։

Զեկույցում ասվում է, որ պատմական համատեքստում աշխարհում միջուկային զենքը «Սառը պատերազմից» ի վեր նվազել է՝ 1986 թվականի մոտ 70,300 մարտագլխիկից 2021 թվականին հասնելով մոտ 13,000-ի։

Էմմա Չոբանյան