Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությունը հայտարարել է սահմանային հակամարտությանը միջամտելու պատրաստակամության մասին

Լուրեր

16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային ուժերը (KFOR), որոնք պատասխանատու են ինքնահռչակ Կոսովոյում անվտանգության ապահովման համար, Կոսովոյի կայունությանը սպառնացող վտանգի դեպքում պատրաստ են միջամտել Բելգրադի և Պրիշտինայի միջև սահմանային հակամարտության , ասվում է կազմակերպության Twitter-ում տարածած հայտարարության մեջ։

Կազմակերպությունն ընդգծել է, որ անվտանգային իրավիճակը Կոսովոյի հյուսիսի մունիցիպալիտետներում շարունակում է լարված մնալ, սակայն KFOR-ը մշտապես վերահսկում է իրավիճակը և պատրաստ է միջամտել 1999 թվականի ՄԱԿ-ի 1244 բանաձեւի շրջանակներում։

«ՆԱՏՕ-ի գլխավորած KFOR-ի մեր առաքելությունը լիովին կենտրոնացած է ՄԱԿ-ի իր մանդատի ամենօրյա իրականացման վրա՝ ապահովելու անվտանգ միջավայր և ազատ տեղաշարժ Կոսովոյի ողջ բնակչության համար», – ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 31-ի երեկոյան Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսային հատվածում հնչել են տագնապի ազդանշաններ։ Սահմանի երկու կողմից սահմանային անցակետերում մարդիկ են սկսել հավաքվել, կրակոցներ են հնչել։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Կոսովոն պատրաստվում է կեսգիշերին մոտ գործողություններ սկսել Կոսովոյի սերբերի դեմ։

 

Տաթև Ֆռանգյան