Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի գործով 5 կալանավորվածներից 3-ն ազատ արձակվեցին

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Երևանյան խճուղու կանգառներից մեկում ընդդիմադիրների ավտոերթի օրը տարեց տղամարդկանց  նկատմամբ բռնության գործադրելու դեպքով  դատական նիստը։

Այս գործով կար 5 կալանավորված, որոնցից երեքի՝ Գևորգ Մուրադյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Մաթևոսյանի խափանման միջոցն այսօր փոխվել է։ Դատավոր Ռոման Սմբատյանը բավարարել է գրավի դիմաց ազատ արձակելու՝ փաստաբան Աբգար Պողոսյանի միջնորդությունը, որոշվել է ազատ արձակել 1,5 միլիոն դրամ գրավի դիմաց։

Դատավորը մերժել է գրավով կամ երաշխավորով ազատ արձակել  Գոռ Սարգսյանին և Տարոն Մանուկյանին՝ ԱԺ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն։

Դատարանում այսօր ցուցմունք են տվել 4 տուժող տարեց տարեց տղամարդիկ, որոնք վերահաստատել են իրենց նախաքննական վերջին ցուցմունքները․ նրանք ասել են, որ կալանավորված երիտասարդներին չեն ճանաչում, որևէ բողոք-պահանջ չունեն։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 15-ին։

Արմիկ Մովսիսյան