Մինչ Թուրքիան պայքարում է աննախադեպ գնաճի հետ, Էրդողանի վարկանիշը կտրուկ անկում է ապրում

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանության վարկանիշը հուլիսին կտրուկ նվազել է, երկրում 41,5 տոկոսն  է ասել , որ հավանում են նրա աշխատանքը, որպես նախագահ։ Այս մասին ասվում է առաջատար  MetroPoll ընկերության ամենամսյա սոցհարցման հետազոտությունում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ հետազոտության՝ հունիսի համեմատ այս ցուցանիշը նվազել է 2,7 տոկոսային կետով, որը ցույց է տալիս, որ Էրդողանի չհավանության վարկանիշը հասել է 53,7 տոկոսի՝ նախորդ ամսվա 51 տոկոսի դիմաց։

Այս հետազոտությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիան ցնցվում է կտրուկ գնաճի հետևանքներից, որն արագացել է մինչև 78,6 տոկոսի՝  24 տարվա ամենաբարձր ցուցանիշին հասնելով և ամենաարագ տեմպերը գրանցելով համաշխարհային խոշոր զարգացող շուկաներում և զարգացած տնտեսություններում:

Հարցման համաձայն՝ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը սատարող ընտրողների ավելի քան 7 տոկոսը և ԱԶԿ-ի կոալիցիոն  գործընկերոջ՝ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության ընտրողների 31 տոկոսը հայտարարել են, որ հավանություն չեն տալիս Էրդողանի գործունեությանը։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ընտրողների շրջանում այս ցուցանիշը կազմել է 88,2 տոկոս, իսկ ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համակիրների շրջանում՝ 84,5 տոկոս:

Հավելենք, որ Թուրքիայիում տնտեսական ճգնաժամն ու սպառողական աննախադեպ գնաճը հանգեցրել են սոցիալական լարվածության, լիրան էլ կորցրել է իր արժեքի մոտ 44 տոկոսը։ Բնականաբար այս ամենն անդրադառնում է Էրդողանի վարկանիշի վրա։

MetroPoll-ի հետազոտության համաձայն՝ Էրդողանի անհավանության վարկանիշը ապրիլին 53,6 տոկոսից նվազել է՝ մայիսին հասնելով մինչև 47,3  տոկոսի, սա այն շրջանն, երբ Թուրքիան դեմ էր Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

Էմմա Չոբանյան