Մոսկվան Վաշինգտոնի հետ բանտարկյալների փոխանակման բանակցություններ է վարում

Լուրեր

08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն հաստատում է ԶԼՄ-ի այն տեղեկությունները, որ Վաշինգտոնի հետ բանակցություններ են վարվում բանտարկյաների փոխանակման շուրջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Կոնկրետ արդյունք, սակայն, դեռ չկա։  Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ երկու երկրների բանտարկված քաղաքացիների փոխանակման հարցը «մի ժամանակ քննարկվել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների կողմից», նրանք լիազոր գերատեսչություններին հանձնարարել են բանակցություններ սկսել այդ թեմայով։

«Մենք ելնում ենք նրանից, որ բանակցային գործընթացում պետք է հաշվի առնել երկու կողմերի շահերը»,-ասել է Զախարովան։ Նա չի նշել բանտարկյալների կոնկրետ անունները։

Հավելենք, որ նախօրեին CNN-ը հայտնել էր, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիմել է ՌԴ-ին առաջարկով՝  փոխանակել ԱՄՆ-ում դատապարտված Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Բուտին ՌԴ-ում պահվող երկու ամերիկացիների հետ՝ բասկետբոլիստ Բրիտնի Գրիների, որը մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ և Փոլ Ուելանի հետ, որը դատապարտվել է լրտեսության համար։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենն էլ ասել է, որ մի քանի շաբաթ Մոսկվայի հետ քննարկում են այդ հարցը, և մտադիր է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ առաջիկա օրերին կայանալիք հեռախոսազրույցում դարձյալ անդրադառնալ դրան։

Էմմա Չոբանյան