Իրաքի Մոսուլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել

Լուրեր

14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
Բոլորը

Հուլիսի 27-ի վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը հղումով։ Պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ականանետերի արկերն ընկել են շենքի հարևանությամբ, զոհեր չկան։

«Մենք դատապարտում ենք այս հարձակումը ամենախիստ ձևով և ակնկալում, որ մեղավորները, որքան հնարավոր է շուտ, պատասխանատվության կենթարկվեն»,-ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը նշել է, որ հարձակումը համընկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի հետ, որը տեղի է ունեցել իրաքյան իշխանությունների խնդրանքով` քննարկելու անցյալ շաբաթ հյուսիսային Իրաքում կատարված հարձակումը, որի համար Բաղդադը մեղադրում է Անկարային։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իրաքի Քուրդիստանի Դուհոկ նահանգի Զախո հանգստավայրի հրետակոծության հետևանքով  զոհվել էր 9-ը, վիրավորվել՝ 23 մարդ։ «Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք մեր կոչը Իրաքի իշխանություններին՝ կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա և վերջ դնել ահաբեկիչների ներկայությանը իրենց տարածքում», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Էմմա Չոբանյան