Դատավորների ընդհանուր ժողովը մեկնարկեց. քանի՞ դատավոր է ներկա

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Դատավորների ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում է ՀՀ-ի 268 դատավորներից 146-ը: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է:

Որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նաիրա Հովսեփյանը և Գայանե Մազմանյանը:
Հիշեցնենք՝ ԲԴԽ անդամի տեղը թափուր է էական կարգապահական խախտման հիմքով Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։    ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հունիսի 23-ին հրապարակելով որոշումը՝ հայտնեց, որ այն կայացվել է հունիսի 16-ին:  Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել էին Գրիքոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Վարույթի հարուցման հիմք էր հանդիսացել լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել էր ՍԴ որոշմանը՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի առնչությամբ։

Որոշման հրապարակումից մի քանի օր առաջ Վարդազարյանն ասուլիսում հրապարակել էր իր և Ջհանգիրյանի մասնակցությամբ անցած տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի սկանդալային ձայնագրությունը, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից՝ երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Դրանից շատ չանցած ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հրաժարական էր տվել առողջական խնդիրների պատճառաբանությամբ։