Թուրք ընդդիմադիրները պնդում են՝ գործարանի աշխատողներին են պարտավորեցնում մասնակցել Էրդողանի հանրահավաքին մարդաշատությունն ապահովելու համար

Լուրեր

11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
Բոլորը

Թուրքիայի Kayseri Şeker շաքարի գործարանը  հաղորդագրություն է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին՝ պարտավորեցնելով մասնակցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքին, որը տեղի է ունենալու այս շաբաթավերջին Կենտրոնական Անատոլիայի Կայսերի նահանգում, գրում են թուրքական լրատվականները։

Նշվում է, որ հաղորդագրությունը տարածել է ընդդիմադիր İYİ («Լավ») կուսակցության պատգամավոր Դուրմուշ Յըլմազը սոցիալական ցանցերում։

«Սիրելի ընկերներ, նախագահը գալիս է Կայսերի շաբաթ օրը։ Որպես Kayseri Şeker, ցույց տալու համար, որ մենք պետության կողքին ենք, դուք պետք է շաբաթ օրը ժամը 15.30-ին լինեք գործարանում: Ժամը 14:30-ին ծառայողական մեքենաները թողնում են իրենց կանոնավոր երթուղիները և հասնում գործարան: Կլինի ստուգում, որից հետո մենք կգնանք հրապարակ։ Հանրահավաքին մասնակցությունը պարտադիր է՝ բացառությամբ ամենամյա արձակուրդում և քաղաքից դուրս գտնվողների և շատ կարևոր պատճառաբանություններ ունեցողների։»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության Կայսերիի պատգամավոր Չեթին Արըքը այս առնչությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խուճապի մեջ է, քանի որ նրա շատ կողմնակիցներ հրաժարվել են կուսակցությանն աջակցելուց, և հանրահավաքի տարածքը դատարկ է լինելու։

«Ահա թե ինչու նրանք փորձում են հավաքել հանրահավաքի տարածքը՝ օգտագործելով հանրային իշխանությունը։ Այս աշխատողները ձեր ստրուկնե՞րն են։ Եթե դուք կանգնելու եք պետության կողքին, ապա կանգնելու եք ԱԶԿ-ի դեմ, որը Թուրքիան հասցրել է շաքար ներկրելու աստիճանի։ ԱԶԿ-ն պետությունը չէ», – ասել է պատգամավորը։

Էմմա Չոբանյան