Վիրուսներն ու «բիոլաբորատորիաները»․ ինչպես չվարակվել Fake news-ով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
Բոլորը

«Կենսաբանական զենք՝ Հայաստանում գործող բիոլաբորատորիաներում», «Կորոնավիրուսով վարակված մկներ են պահվում այդ լաբորատորիաներում», «Շտա՛պ է», «Հրատա՛պ», «Սենսացիա»․ այս ու նմանատիպ ձևակերպումներով են ուղեկցվում Հայաստանում գործող Ռեֆերենս լաբորատոր կենտրոնների մասին մամուլում հայտնվող կեղծ, մանիպուլյատիվ, չստուգված տեղեկություններն ու ենթադրությունները։

Media.am-ի լրագրողներ Անի Ավետիսյանը և Օֆելյա Սիմոնյանն իրենց հոդվածներում անդրադարձել են լաբորատորիաների թեմայով տարածվող Fake news-ին։
Հայաստանում գործող այս լաբորատորիաների թեմայով առաջին անգամ չէ, որ ահաբեկող ենթադրություններ ու պնդումներ են տարածվում՝ փաստեր ստուգող լրագրողները գնում են այդ լուրերի հետևից ու պարզում՝ կամ հիմնավոր աղբյուր չկա, կամ քարոզչություն է, կամ էլ՝ ենթադրություն։

Լրագրող Անին Ավետիսյանը իր հոդվածում ներկայացրել է, թե ինչպես թարմացան «բիոլաբորատորիաների» թեմայով մանիպուլյատիվ լուրերը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։

«Բիոլաբորատորիաների» թեմայով կեղծ լուրերն ակտիվացան նաև աշխարհում կապիկի ծաղիկ հիվանդության տարածմանը զուգընթաց։ Հայաստանում բլոգերներից մեկը հայտարարեց, թե ՀՀ-ում երեք օրում 350 մարդ վարակվել է կապիկի ծաղիկով, վարակի աղբյուրը, իբր, բիոլաբորատորիաներն են և այդ մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարությունը։

Factor TV-ն անդրադարձել է փաստեր ստուգող լրագրողների աշխատանքին՝ ներկայացնելով վերջին շրջանում Ռեֆերենս լաբորատոր կենտրոնների մասին արված հրապարակումներն ու դրանց շուրջ շարունակական քննարկումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Հակոբյան