Թուրքիան գնահատելու է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության մասով եռակողմ գործարքի կատարումը

Լուրեր

16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան  հաջորդ ամիս կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ կգնահատի Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից համաձայնագրի կատարումը, որը թույլ է տալիս նրանց անդամակցել ՆԱՏՕ-ին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիան կանաչ լույս վառեց Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու համար՝ դաշինքի հունիսի վերջին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում, և երեք երկրները ստորագրեցին հուշագիր։ Չավուշօղլուն հայտնել է, որ համաձայնագրի կատարման մոնիտորինգի հանձնաժողովը կհավաքվի օգոստոսին։

«Մեզ վրա ժամանակի ճնշում չկա, երբ մեր պայմանները կատարեն, մենք մեր խորհրդարանում այն  կգնահատենք»,-ասել  է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հավելելով․ «Այս երկու երկրները պարտավորություններ ունեն։ Եկան, նստեցինք, բանակցեցինք, մեր պայմաններն ընդունեցին, ի վերջո, ստորագրեցինք։ Հիմա պետք է կատարեն»։

Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները պետք է վավերացվեն բոլոր 30 անդամ երկրների խորհրդարանների կողմից։ Հավելենք, որ եռակողմ հուշագրի համաձայն՝ Սկանդինավյան երկրները պարտավորվում են Անկարային  արտահանձնելու ահաբեկիչներին։ Անկարան այս պայմանն առաջադրել էր, որպեսզի կարողանա պահանջել արտահանձնել  «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և FETO-ի ՝ Գյուլենական շարժման ներկայացուցիչներին։

Շվեդիայի ու Ֆինլանդիայի իշխանությունները վստահեցրել են, որ կատարելու են ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն դրա հետ մեկտեղ չեն երաշխավորել քրդերի արտահանձնումը թուրքական դիմումների համաձայն։ Նրանք նշել են, որ արտահանձնման որոշումը կայացնելու է դատարանը և գործընթացներն ընթանալու են երկրների օրենսդրությանը համապատասխան։

Էմմա Չոբանյան