«ԵՄ-ն գործարք է ստորագրել ամբողջությամբ ավտորիտար ռեժիմով ագրեսոր պետության՝ Ադրբեջանի հետ»․ ՀՀ հ/կ-ների հայտարարությունը

Լուրեր

05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:36
Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg
05.08.2026 | 16:28
Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:27
Հայաստանի թիմը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում
05.08.2026 | 16:20
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ներկա տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
Բոլորը

2022 թ․ հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է մտադրությունների հռչակագիր, որի համաձայն՝ հինգ տարվա ընթացքում Հարավային գազային միջանցքով գազի մատակարարումները Ադրբեջանից կրկնակի կավելանան՝ մինչև 2027թ. ամեն տարի Եվրոպային մատակարարելով 20 մլրդ խորանարդ մետրից ոչ պակաս գազ:

Այս առթիվ ՀՀ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսպիսով՝ Եվրոպական միությունը գազի գործարք է ստորագրել ամբողջությամբ ավտորիտար ռեժիմով ագրեսոր պետության՝ Ադրբեջանի հետ, որն իր գործողություններով ոտնահարել է միջազգային մարդասիրական իրավունքները, և որի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ընդամենը 2 տարի առաջ իրականացված պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների շարունակական հանցավոր խախտումները, հայատյաց ռասիստական քաղաքականությունը ու դրանց հետևանքները պատշաճ ուշադրության չեն արժանացել, չեն դատապարտվել և պատասխանատվության չեն ենթարկվել:

Իլհամ Ալիևի հետ կնքած գազային այս գործարքով շարունակվում է այն արատավոր մոտեցումը, որ կոռումպացված բռնապետն ու ագրեսորը կարող է «լավ գործընկեր» լինել ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների հիման վրա գործող միջազգային կառույցի համար։

Մինչդեռ այս գործարքն, ըստ էության, ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ Ռուսաստանի հակամարդկային և հակաքաղաքակրթական ռեժիմի հետ էներգետիկ համագործակցության քաղաքականության վերարտադրումն է, ինչը քաջալերում էր պուտինյան ռեժիմին՝ շարունակելու ագրեսիան և պատերազմական հանցագործություններն Ուկրաինայի դեմ: Անհավատալի է և ծայրահեղ մտահոգիչ, որ Եվրոպական միության համար դեռևս պարզ չէ, որ անպատժելիության և ռեալ պոլիտիկի «սնուցման» գրեթե երկու տասնամյակն է դարձրել Պուտինի ռեժիմն այն, ինչ այն հանդիսանում է այսօր: Հակառակ դեպքում, ստացվում է, որ ժողովրդավարական Եվրոպան պատրաստ է զիջել իր արժեքները հանուն այսրոպեական տնտեսական բարեկեցությանը։

Ակնհայտ է, որ ներկայիս էներգետիկ ճգնաժամի և համաշխարհային սովի ռիսկի իրավիճակում Եվրոպական միությունը և աշխարհը կարիք ունեն արագ լուծելու առաջացած էներգետիկ և սննդի դեֆիցիտի խնդիրը, և թե՛ Եվրոպական միությունը, թե՛ աշխարհն ունեն բավարար ռեսուրսներ նշված խնդիրները արժանապատվությամբ լուծելու համար։

Այն պայքարը, որը ներկայումս մղում է Ուկրաինան՝ դիմագրավելով պուտինյան ռեժիմի ագրեսիային, և որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ մարտահրավերն է միջազգային իրավունքին ու մարդկային քաղաքակրթությանը, արժանի է ավելի սկզբունքային, արդար, հեռանկարային, թեկուզ ավելի թանկ լուծումների։

Միայն այսպիսի մոտեցմամբ կարելի է դիմագրավել, կանխել և վերջ դնել բռնապետական պետությունների ապօրինի գործողություններին ու շանտաժի միջոցով միջազգային հարցեր լուծելու պրակտիկային:

Եվրոպական միության և Իլհամ Ալիևի միջև գազային պայմանագիրն այն ուղերձը չէ, որ պետք է ստանան միջազգային հանրությունը, տարածաշրջանի պետություններն ու հասարակությունները Ուկրաինայի դեմ պուտինյան ռեժիմի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակահատվածում։

Մի կոռումպացված ագրեսոր բռնապետի պատժելու համար մեկ ուրիշին պարգևատրելը, անխուսափելիորեն խաթարում է միջազգային արդարադատությունը և խրախուսում անպատժելիությունն ու բիրտ ուժի կիրառումը՝ որպես արդյունավետ միջազգային պրակտիկայի միջոցներ:

Արևմտյան ժողովրդավարությունները կարող են և պարտավոր են գտնել առկա մարտահրավերները հաղթահարելու այնպիսի լուծումներ, որոնք չեն ստորադասում մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, արդարադատությունն ու միջազգային մարդասիրական իրավունքը տնտեսական, էներգետիկ և գեոպոլիտիկ նպատակահարմարություններին»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն

ԲՀՀ-Հայաստան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Կանանց իրավունքների տուն ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Խաղաղության երկխոսություն