Իրաքյան Քուրդիստանի վրա հարձակման համար քրդամետ կուսակցությունը մեղադրում է Էրդողանի կուսակցությանը

Լուրեր

08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) իշխող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կառավարությանն է համարում նախօրեին Իրաքի Քուրդիստանում իննը խաղաղ բնակիչների սպանության «քաղաքական և իրավական պատասխանատուն», գրում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք, որ Զախո հանգստավայրում նախօրեին հրետակոծության հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ առնվազն 23-ը։ Իրաքի իշխանությունները հարձակման մեջ մեղադրում են  Թուրքիային։

DP-ն հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Թուրքիայի խորհրդարանի հրատապ նիստ հրավիրել։  «Քաղաքացիական բնակավայրերը ռմբակոծելը հանցագործություն է մարդկության դեմ և պատերազմական հանցագործություն: Թուրքիան դա արգելող միջազգային կոնվենցիաների անմիջական կողմն է։ Այս ջարդը նաև հարձակում է մեկ այլ երկրի ինքնիշխանության վրա: Հանցագործներն ու որոշում կայացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն», – ասվում է հայտարարության մեջ։

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քադեմին զգուշացրել է Թուրքիային, որ Բաղդադն իրեն իրավունք է վերապահում «վրեժխնդիր լինել»՝   հրետանու կրակն անվանելով ինքնիշխանության «կոպիտ ոտնահարում»։  Թուրքիայի ԱԳՆ-ն, իր հերթին, հերքում է Անկարայի կողմից  հրետակոծության  փաստը՝ նշելով, որ հարձակման հետևում կանգնած են «PKK-ի ահաբեկիչները»։

Էմմա Չոբանյան