Կանանց հզորացումը, հավասար մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում Հայաստանի կարևոր առաջնահերթություններից է

Լուրեր

16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին

Հարգելի նախագահ,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար պատիվ է ելույթով հանդես գալ Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին։

Այս ֆորումը ևս մեկ հնարավորություն է՝ ընդգծելու մեր հանձնառությունը 2030 օրակարգին, նրա նպատակներին և թիրախներին՝ կառուցելու ավելի լավ, անվտանգ և մաքուր աշխարհ բոլորի համար:

Մենք վերահաստատում ենք Հայաստանի լիակատար աջակցությունն ու հանձնառությունը Կայուն զարգացման նպատակներին։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ազգային ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը 2030 թվականի օրակարգի նպատակներին և թիրախներին համապատասխանեցնելու ուղղությամբ՝ վերջնական նպատակ ունենալով մեր քաղաքացիների համար ստեղծել ապահով և ժողովրդավարական միջավայր և երաշխավորել նրանց հավասար իրավունքները, ազատություններն ու ապրուստի հնարավորությունները։

Անշուշտ, համաշխարհային կորոնավիրուսային համաճարակը խափանեց կայուն զարգացում ապահովելու մեր ջանքերը։ COVID-19 համաճարակի տնտեսական ազդեցությունը և, մասնավորապես, դրա ազդեցությունը զարգացող երկրների և հատուկ իրավիճակներում գտնվող երկրների վրա, պատվաստանյութերի սկզբնական անհասանելիությունը և առաջնահերթությունների ընդհանուր փոփոխությունը սահմանափակել են մեր համատեղ գործողությունները Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ։

Այժմ, երբ մենք հաղթահարել ենք այն, ինչ մենք կարող ենք անվանել «համաճարակային ցնցում», իրապես ժամանակն է վերահաստատելու հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների լիարժեք իրականացմանը:

Չնայած համավարակին և հակամարտությանը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին, որ Ադրբեջանը հրահրեց՝ անտեսելով համավարակի ընթացքում գլոբալ հրադադարի մասին Գլխավոր քարտուղարի կոչը, Հայաստանը շարունակել է իրականացնել երկրում նախատեսված լայնածավալ բարեփոխումները։

Տիկնայք և պարոնայք,

Որակյալ կրթությունը առանցքային է տոկուն և ստեղծագործ հասարակություններ կառուցելու համար: Հայաստանի կառավարությունը քննարկումներ է սկսել կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի շուրջ՝ նպաստելու հասարակության վերափոխմանը, երիտասարդների համար թվային գրագիտության, տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների հասանելիությանը և ուսուցման երկարաժամկետ հնարավորությունների ապահովմանը:

Գենդերային հավասարության հետ կապված խնդիրները նույնպես մնում են մեր բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունը: Կանանց հզորացումը, հավասար մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում Հայաստանի կարևոր առաջնահերթություններից է։

Շրջակա միջավայրի առնչությամբ նշեմ, որ Հայաստանը կլիմայի փոփոխության առումով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում 4-րդ առավել խոցելի երկիրն է և բախվում է շրջակա միջավայրի դեգրադացիայի հետ կապված բազմաթիվ մարտահրավերների։ Մենք հստակ միջոցներ ենք ձեռնարկում վտանգված էկոհամակարգերի պաշտպանության և մեր միջազգային պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել միջազգային համագործակցության ոլորտում՝ նպատակ ունենալով աշխուժացնել աջակցությունը բնապահպանական ծրագրերի իրականացմանը՝ հնարավոր ազդեցությունների և մեղմման կարողությունների զարգացման ուղղությամբ:

Հարգելի գործընկերներ,

Ընդունելով 2030 օրակարգը՝ համաշխարհային հանրությունը հանձնառություն ստանձնեց չանտեսելու ոչ ոքի։ Մենք պետք է հավատարիմ մնանք այս խոստմանը և համոզված լինենք, որ զարգացումը հասանելի է բոլորի համար՝ անկախ նրանց ազգությունից կամ դրա բացակայությունից, գտնվելու վայրից կամ կարգավիճակից: Հակամարտության գոտիների բնակիչները մարդկանց ամենախոցելի խմբերից են՝ զուրկ զարգացման պաշտոնական աջակցությունից կամ միջազգային համագործակցությունից։ Մենք բոլորս պետք է ձգտենք ապահովել նրանց զարգացումն ու իրավունքները՝ առանց որևէ խտրականության։