Հայաստանի պատվիրակությունն այցելել է Հնդկաստան՝ զենքի գնումների նպատակով․հնդկական ԶԼՄ

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

ՀՀ պաշտպանական պատվիրակություն է այցելել Հնդկաստան  զենքի գնումների նպատակով, այս մասին հայտնում է The Sentinel   լրատվականը։ ԶԼՄ-ն գրում է, որ վերջերս՝ հունիսին ՀՀ պաշտպանության պատվիրակությունն այցելել է Հնդկաստան՝ հանդիպելով այստեղ գտնվող իրենց գործընկերների հետ։ Հայկական պատվիրակությունը գնացել է զենքի գնումների ցուցակով։

«Բովանդակության մասին քիչ բան է հայտնի, հաստատվել է, որ անօդաչուները ցուցակում կարևոր տեղ են զբաղեցնում։ Բայց ոչ միայն անօդաչուները»,- գրում է լրատվամիջոցը՝ հղում անելով իր պաշտոնական աղբյուրին։

Սա առաջին անգամը չէ, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի նկատմամբ: Դեռ 2020թ-ին Հնդկաստանի հետ գործարք էր կնքվել 40 մլն դոլար արժողությամբ տեղական արտադրության զենքի տեղորոշման չորս  SWATHI ռադարների մատակարարման համար։

Անանուն հայ պաշտոնյան էր լրատվականին ասել է, որ Արցախյան պատերազմը ստիպել է վերանայել պաշտպանության կարիքները։

Լրատվականը գրում է, որ Հայաստանը բազմամոդալ առևտրային ուղիների կարևոր մաս է, իսկ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը մշակվում է ՝ նավահագնիստները Հայաստանի և Վրաստանի տարածքով  հետագայում Եվրոպային միացնելու համար։  Անցյալ տարի հոկտեմբերին Երևան կատարած այցի ժամանակ  Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ս. Ջայշանքարը խոստացավ իր աջակցությունը միջանցքին։

«Հետևաբար, Հնդկաստանը պետք է օգտվի հնարավորությունից՝ ներդրումներ ուղղելու երկիր, ինչը կօգնի ինչպես զարգացնել միջանցքը, որը ներկայումս ֆինանսավորվում է նաև Ասիական զարգացման բանկի կողմից։ Դա կվերակենդանացնի Հայաստանի թուլացող տնտեսությունը»,-ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ  Չինաստանը մեծացնում է իր ներկայությունը Հայաստանում, սակայն հնդկական «փափուկ ուժը» Բոլիվուդի, հնդկական խոհանոցի և Հնդկաստանում դարավոր հայկական սփյուռքի միջոցով ունեն առավելություններ։

«Պաշտպանության, առևտրի և ներդրումների հետ միասին Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի համար ռազմավարական նշանակության գործընկեր, որտեղ Հնդկաստանը կարող է բազաներ տեղակայել,  առևտրային ու պաշտպանական հանգույցներ ստեղծել համատեղ արտադրության ու հնդկական արտահանման համար»,-գրում է լրատվամիջոցը։

Էմմա Չոբանյան