Կիևը Թեհրանին կոչ է արել չնպաստել Ռուսաստանի Դաշնության ագրեսիային

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանին զերծ մնալ հայտարարություններից կամ քայլերից, որոնք «կնպաստեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային»։ Այս մասին հուլիսի 21-ին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը տված մեկնաբանությունում հայտնել է գերատեսչության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։

«Ռուսաստանի Դաշնության դեմ իբր հարձակում նախապատրաստելու վերաբերյալ ցանկացած մեղադրանք անհիմն է և մանիպուլյատիվ։ Մենք կոչ ենք անում իրանական կողմին զերծ մնալ հայտարարություններից կամ քայլերից, որոնք կնպաստեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային»,- ասել է խոսնակը։

Նրա խոսքով, Կիևը մտահոգված է Թեհրանի կողմից հռետորաբանության փոփոխությամբ։

«Մենք ուշադրություն ենք դարձրել Իրանի ղեկավարության հայտարարություններին, որոնք անուղղակիորեն արդարացնում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիան։ Ռուսաստանի Դաշնության լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Իրանը հրապարակայնորեն հայտարարել է չեզոքության դիրքորոշում և հանդես է եկել հրադադարի և քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման օգտին: Այս համատեքստում ուկրաինական կողմը մտահոգված է հռետորաբանության փոփոխությամբ»,- ասել է Նիկոլենկոն։

Հավելենք, որ խոսքը գնում է այն մասին, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ ասել էր, որ եթե Ռուսաստանը չդադարեցներ ՆԱՏՕ-ի գործողություններն Ուկրաինայում, ապա որոշ ժամանակ անց դաշինքը պատերազմ կսկսի Ղրիմի պատրվակով։

Տաթև Ֆռանգյան