Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականն ընդունվել է․ սպասվում են նոր ընտրություններ

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին պաշտոնապես լքել է պաշտոնը։ Նրա հրաժարականն ընդունել է երկրի նախագահը, սակայն Դրագին ժամանակավորապես կմնա կառավարության ղեկին՝ որպես վարչապետի պաշտոնակատար։

Ինչպես Հռոմից հաղորդում է BBC-ի թղթակիցը, ամենայն հավանականությամբ, այս աշնանը Իտալիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն։

Դրագին կորցրել էր իր կոալիցիայում ընդգրկված երեք կուսակցությունների աջակցությունը։ Դեռ չորեքշաբթի առավոտյան Դրագին հայտարարեց, որ որոշել է փոխել իր նախկին որոշումը՝ հրաժարական տալու մասին և պատրաստ է շարունակել աշխատել վարչապետի պաշտոնում։ Միաժամանակ, նա մեկ պայման դրեց՝ իշխող խայտաբղետ կոալիցիայի բոլոր անդամները, որոնք կազմված են թե՛ աջ, թե՛ ձախ կուսակցություններից, պետք է պայմանավորվեն ընդհանուր ծրագրի շուրջ։

Անցյալ շաբաթ Դրագին հայտարարեց, որ հեռանում է, քանի որ կորցրել է  «Հինգ աստղ» շարժման աջակցությունը, որն իր իշխող կոալիցիայի հիմնական խաղացողն է: Բայց Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան չընդունեց նրա հրաժարականը և առաջարկեց խորհրդակցել խորհրդարանի հետ՝ ներկա քաղաքական իրավիճակը հստակ հասկանալու համար։

Չորեքշաբթի օրը Իտալիայի խորհրդարանը պետք է որոշեր կառավարության վստահության մասին, և մի քանի ժամ շարունակ իտալացիները հույսեր էին փայփայում, որ քաղաքական ճգնաժամը կարող է ավարտվել, և ընտրությունները տեղի կունենան նախատեսվածի համաձայն, այսինքն՝ ոչ շուտ քան հաջորդ տարի։ Սակայն կոալիցիոն գործընկերները՝ Սիլվիո Բեռլուսկոնիի աջ կենտրոնամետ «Ֆորցա Իտալիա» կուսակցությունը, «Հինգ աստղ» շարժումը և միգրացիայի դեմ հանդես եկող աջակողմյան «Լիգան», հրաժարվեցին մասնակցել վստահության քվեարկությանը:

Տաթև Ֆռանգյան