Իրաքում Թուրքիայի դեմ ցույցեր են․ Բաղդադը Անկարային է մեղադրում 9 մարդու կյանք խլած հարձակման համար

Լուրեր

16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրաքի ու Թուրքիայի միջև դիվանագիտական վեճ է առաջացել այն բանից հետո, երբ թուրքական հրետակոծության հետևանքով Իրաքյան Քուրդիստանում ինը խաղաղ բնակիչ  սպանվեց, գրում է BBC-ին։ Զոհերի մեծ մասը իրաքցի զբոսաշրջիկներ ու երեխաներ են, առնվազն 23 մարդ էլ վիրավորվել է։

Իրաքի իշխանությունները Անկարայից հետ են կանչել իրենց գործերի ժամանակավոր հավատարմատարին: Թուրքիան էլ իր հերթին նշում է, որ  հարվածի հետ կապ չունի, և դա Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ձեռքի գործն է։

Իրաքի պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ «կատաղի հրետակոծությունը հարվածել է Զախո քաղաքի զբոսայգուն, որը գտնվում է Իրաքի Քուրդիստանի և Թուրքիայի սահմանին: «Թուրքական ուժերը կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը», – թվիթերյան իր էջում գրել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմին։

Իրաքի տարբեր քաղաքներում նախօրեին բողոքի ակցիաներ են  տեղի ունեցել։ Բաղդադում  ցուցարարները հավաքվել են Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ դատապարտելու հրետանային հարվածները։ Տարբեր վայրերում ցուցարարները նաև այրել են Թուրքիայի դրոշը։

«Այն վայրերը, որոնց դուք օդային հարվածներ եք հասցնում, քաղաքացիական տարածքներ են․ սպանվել են երեխաներ, երիտասարդ տղամարդիկ և կանայք: Ինչո՞ւ եք օդային հարվածներ հասցնում հանգստավայրին»,-  հարց է բարձրացրել ակտիվիստներից մեկը։

Էմմա Չոբանյան