Չավուշօղլուից հետո Բայրամովը զրուցել է Լավրովի հետ․ կողմերը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայամովի հետ, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հաղորդվում է, որ նախարարները քննարկել են  երկկողմ համագործակցության աստիճանական զարգացումը 2022 թ-ի փետրվարին բարձրագույն մակարդակով ստորագրված ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության համատեքստում։

«Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ընդգծվել է 2020թ-ի նոյեմբերի 9-ի, և 2021 թ-ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ  համաձայնությունների  դրույթներին խիստ համապատասխան աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտնում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տրանսպորտային և տարանցիկ խնդիրների շուրջ և ընդգծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ներուժի ընդլայնման կարևորությունը։ Այս միջանցքի վերաբերյալ Իրանի կատարած այցի ընթացքում խոսել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հավելենք, որ նախօրեին ավելի վաղ Բայրամովը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ու քննարկել Հարավային Կովկասում վերջին զարգացումները։

 

Էմմա Չոբանյան