Վերսկսվել է գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1»-ով

Լուրեր

12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հյուսիսային հոսք 1» գազատարով (Nord Stream 1) ռուսական բնական գազի մատակարարումները Գերմանիա վերսկսվել են տեխնիկական սպասարկման աշխատանքներից հետո, այս մասին հայտնել է գազատարի օպերատորի ներկայացուցիչը, գրում է Delfi-ն։

Հաղորդվում է, որ գազամատակարարումը դադարեցվել էր հուլիսի 11-ին, և մտավախություն կար, որ Մոսկվան կարող է այն չվերականգնել հուլիսի 21-ին, ինչպես խոստացել էր: Nord Stream AG-ի ներկայացուցիչը հայտնել է, որ որոշ ժամանակ կպահանջվի, մինչև մատակարարումների ծավալը հասնի նախկին մակարդակին։ Ռուսական աղբյուրները,անանուն մնալու պայմանով Reuters-ին հայտնել են, որ գազամուղը կունենա օրական 160 միլիոն խորանարդ մետրից պակաս թողունակություն:

Կրեմլի կողմից վերահսկվող էներգետիկ հսկան՝ «Գազպրոմը» անցյալ ամիս կրճատեց գազի արտահանումը այդ գազատարով մինչև հզորության 40 %-ը՝ պատճառաբանելով Siemens Energy տուրբինի վերադարձի հետաձգումը, որը գտնվում էր Կանադայում՝ վերանորոգման նպատակով:

Իր հերթին, ըստ DW-ի, «Գազպրոմը» կկանգնեցնի ևս մեկ տուրբին։ Կանադայի իշխանությունները ի սկզբանե հրաժարվել էին վերադարձնել տուրբինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով։ Սակայն գերմանական կողմի հետ բանակցություններից հետո, չնայած Կիևի բողոքին, հուլիսի 17-ին տուրբինն ուղարկվեց Գերմանիա։ Դրա առաքման և ճշգրտումների համար կպահանջվի ևս 9-12 օր։ Արդյոք դրանից հետո ամբողջությամբ կվերսկսվի գազի մատակարարումը Nord Stream-ով, դեռ հայտնի չէ։

Տաթև Ֆռանգյան