Ո՞վ կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետ․ պայքարը կծավալվի Ռիշի Սունակի և Լիզ Թրասի միջև

Լուրեր

28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավորների քվեարկության արդյունքներով կուսակցության առաջնորդի և նոր վարչապետի պաշտոնի համար պայքարի եզրափակիչ են դուրս եկել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը և արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։ Մեծ Բրիտանիայի կառավարության հաջորդ ղեկավարի անունը կորոշվի իշխող Պահպանողական կուսակցության բոլոր անդամների քվեարկությամբ, որի արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թեկնածության հաստատման համար Ռիշի Սունակը ստացել է 137 ձայն, Լիզ Թրասը՝ 113։ Այսպիսով, պայքարից դուրս է մնացել երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը՝ Փենի Մորդոնը, որը Թրասից 8 ձայն պակաս է ստացել։ Չորրորդ փուլի մեկնարկից առաջ Սունակը 118 ձայնով առաջատարն էր, նրան հաջորդում էին Մորդոնթը և Թրասը։

Լիզ Թրասը շնորհակալություն է հայտնել գործընկերներին աջակցության համար՝ ընդգծելով, որ ինքը «պատրաստ է գործի անցնել առաջին իսկ օրվանից»:  Նա համարվում է մյուս թեկնածուներից ամենաշատ քաղաքական փորձ ունեցողը՝ թե՛ ընդհանուր, թե՛ նախարարական աշխատանքում։

Հիմա, երբ երկու թեկնածու է մնացել, նրանք պետք է համոզեն ոչ թե իրենց պատգամավոր գործընկերներին, այլ Պահպանողական կուսակցության բոլոր շարքային անդամներին, որ նրանք վարչապետի ամենաարժանի թեկնածուն են։

Տաթև Ֆռանգյան