Թուրքիայում ռուսների կողմից բնակարանների գնումը նպաստում է թուրքական անշարժ գույքի շուկայի աճին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ռուսների կողմից Թուրքիայում տների գնումն օգնել է ընդլայնել  հունիսին երկրում անշարժ գույքի ոլորտը, քանի որ վաճառքներն աճել են, իսկ վերջին ինը ամիսներին աճը դանդաղել էր, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հայտնում է, որ հունիսին տների վաճառքն աճել է տարեկան 11,7 տոկոսով՝ հասնելով մինչև 150,509 միավորի։

ՌԴ քաղաքացիներն այստեղ առաջատար են։ Նշվում է, որ տների վաճառքը օտարերկրացիներին հունիսին աճել է տարեկան 72,7 տոկոսով՝ մինչև 35,383 միավոր։ Ռուսները գնել են 1887 տուն, իրանցիները՝ 987, իրաքցիները՝ 807, չինացիները՝ 377: Գերմանացիներն արևմուտքի ամենամեծ գնորդներն են՝ ձեռք են բերել 329 անշարժ գույք: Ուկրաինացիներին տների վաճառքը կազմել է 301 միավոր:

Թուրքիայի անշարժ գույքի շուկան վերելք է ապրել, և գներն աճել են այն բանից հետո, երբ մարդիկ սկսեցին տներ գնել՝ իրենց հարստությունը գնաճից պաշտպանելու համար, որը նախորդ ամիս հասել է 78,6 տոկոսի։ Սակայն բնակարանները դառնում են պակաս մատչելի, և գնաճի տեմպի աճը հանգեցնում է բնակարանային վարկերի տոկոսադրույքների բարձրացմանը։

Շինարարության ոլորտը դարձել է Թուրքիայի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը, և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մտերիմ գործարարները վերջին տարիներին գերիշխում են ոլորտում։

Նշվում է, որ միայն հունիսին հիփոթեքային վարկերի միջոցով բնակարանների գնումներն աճել են 40,6 տոկոսով և կազմել 40,610 միավոր։ Հիփոթեքային ֆինանսավորումն օգտագործվել է գնումների 27 տոկոսում։

Հավելենք, որ չնայած Թուրքիան դեմ է հանդես գալիս Ռուաստանի ռազմական գործողություններին Ուկրաինայում, այնուամենայնիվ, չի միացել Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին ու նաև օգնում է դրանք շրջանցել։

Էմմա Չոբանյան