Մի քանի խոսնակներ դադարեցրել են իրենց աշխատանքը

Լուրեր

16.12.2025 | 14:54
Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն ու Եվրոպան Բեռլինում համաձայնության են եկել անվտանգության երաշխիքների շուրջ
16.12.2025 | 14:46
Ակադեմիական քաղաքի զարգացման նոր հայեցակարգ կընդունվի, 2 տարի առաջ ընդունվածն ուժը կորցրած կճանաչվի
16.12.2025 | 14:35
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Ճամբարակում մասնակցել է «Վորքաութ» մարզահրապարակի բացմանը 
16.12.2025 | 14:24
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
16.12.2025 | 14:23
Հայաստանում ընտրել են տարվա լավագույն ֆուտզալիստին
16.12.2025 | 14:15
1055 անձ հոսպիտալացվել է․ ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 14:07
Քննարկում չկա. Ռուբինյանը` նոր երկաթգիծը ՌԴ-ի կողմից շահագործելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 14:02
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.12.2025 | 13:58
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
16.12.2025 | 13:52
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն
16.12.2025 | 13:42
ՀՀ-ն ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություն չունի. Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 13:33
Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է
16.12.2025 | 13:27
Թուրքիան հայտարարել է, որ Սև ծովի վրա խոցել է անկառավարելի դարձած անօդաչու թռչող սարք
16.12.2025 | 13:20
Թրամփը դատի է տվել BBC-ին` պահանջելով 5 մլրդ դոլար
16.12.2025 | 13:11
ԵՄ-ն ՀՀ-ին 20 մլն եվրո կտրամադրի. Հունգարիայի վետոն վերացվել է
Բոլորը

Մի քանի նախարարությունների մամուլի խոսնակներ այսօր հայտարարել են նախարարություններում իրենց աշխատանքը դադարեցնելու մասին:

Ֆեյսբուքյան իր էջում աշխատանքը չշարունակելու մասին է հայտնել գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:

«Սիրելիներս, ես շատ ուրախ եմ, որ տրվել էր հնարավորություն ձեզ հետ աշխատելու համար։ Դա մեծ պատիվ է ինձ համար։ Վստահ եմ շարունակելու ենք համագործակցությունը: Շնորհակալություն։ Ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում»,- գրել է Անի Սմբատյանը։ 

Նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը:

 «Իմ շատ սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ վերջին չորս տարիների համագործակցության համար: Ես այն գնահատում եմ շատ արդյունավետ։ Հույս ունեմ, որ այս գնահատականը փոխադարձ է: Համենայնդեպս, ես այդ համոզման եմ, ինչի հիմքը մեր համատեղ աշխատանքի ընթացքում Ձեզանից շատ շատերի համառությունն ու հետևողականությունն է, որը երբեք չանցավ փոխադարձ հարգանքի սահմանը: Ես վստահ եմ, որ Ձեր հետ համագործակցության միջոցով մենք կարողացել ենք իրազեկել մեր համաքաղաքացիներին, օգնել նրանց, որպեսզի արդյունավետ կերպով իրացնեն իրենց իրավունքները:Շնորհակալ եմ արդեն նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, ում հետ աշխատելու տարիներին ես շատ բան եմ սովորել: Շնորհակալ եմ նախարարության աշխատակազմին՝ կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ, աշխատակազմի ղեկավարից մինչև փոխնախարար, բոլոր նրանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատելու այս տարիների ընթացքում:Բոլորիդ շատ սիրում եմ և մաղթում եմ լավ տրամադրություն»,-Ֆեյսբուքյան   իր էջում գրել է նա:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ևս տեղեկացրել, որ թողնում է  աշխատանքը:

«Առաջին անգամ չգիտեմ, թե ոնց սկսեմ տեքստս՝ ի տարբերություն վերջին մեկ ու կես տարում գրված տասնյակ մամուլի հաղորդագրությունների: Երևի թե սկսեմ շնորհակալությունից բոլոր լրագրող գործընկերներիս, որոնց հետ աշխատելը թեև ամենահեշտ գործերից մեկը չէ, բայց ամենահետաքրքիրն է, ու ինչպես կասի մեր սերունդը, Challenging: Շնորհակալ եմ էն լրագրողներից, որոնք փորձում էին տնտեսության ոչ այդքան հեշտ ոլորտը լուսաբանել հետարքրքությամբ, շնորհակալ եմ մասնագիտացված տնտեսական լրագրողներից, ումից ինքս լիքը բան սովորեցի այս ընթացքում։ Փորձել եմ ձեզ հետ լինել մաքսիմալ օպերատիվ, հասանելի ու արդյունավետ։ Շնորհակալ եմ ամենախուճուճ անունը կրող, բայց ամենահարազատ ու պրոֆեսիոնալ նախարարության բոլոր աշխատակիցներին, ում կյանքն էդքան կերել եմ: Լրատվական թիմ ջան, շնորհակալ եմ, որ դիմացել եք, ընդունել եք, երևի սիրել եք ու հետս աննորմալ ռիթմը կիսել եք:  Ու վերջապես շնորհակալ եմ էն պետական գործչին, ով ինձ վստահեց էս գործը՝ չնայած շատ երիտասարդ տարիքիս: Աշխատանքի օրոք ղեկավարի մասին անձնական կարծիք հայտնելը կոռեկտ չէ ու օբյեկտիվ չէ։ Հիմա էլ օբյեկտիվ չի լինի, բայց կլինի անկեղծ։ Մարդ, որ մեր երկրի անկախությունից ի վեր բարեխղճորեն աշխատել է պետական համակարգում ու վերջին երկու տարում էլ ՝ տարիների ընթացքում կուտակված փորձը, գիտելիքները և հմտությունները էդքան մեծ նվիրվածությամբ ու եռանդով ներդրել տնտեսությունը զարգացնելու գործում։ Նախարար, որի հետ ողջ թիմը կիսել է օր-օրի ավելի բարելավվող տնտեսական ցուցանիշների շուրջ ոգևորվածությունը։ Նախարար, որ ամենադրական իմաստով հանգիստ չէր տալիս գործարարներին ու նախանձելի էնտուզիազմով հետամուտ էր լինում բիզնեսի ամեն մի ծրագրին։ Նախարար, ում անցկացրած բանակցությունները դպրոց են։ Ղեկավար, ում հետ աշխատանքից ամեն օր ավելի հոգնած էիր վերադառնում տուն, բայց հաջորդ օրն էլ ավելի մոտիվացված գալիս աշխատանքի։ Շնորհակալ եմ, պարոն նախարար»,-  նշել է Օհանյանը: