Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից
Հասարակություն
14.05.2018 | 16:28ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից:
«Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով՝ համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաև ես», – իր Ֆեյսբուքում գրել է Ֆելիքս Ցոլակյանը: