Շուրջ 12 մլրդ դրամ` ավտոճանապարհների ասֆալտապատմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Կառավարությունն առաջարկում է պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՏԿԵ նախարարությանը հատկացնել 11.8 միլիարդ դրամ, որը կուղղվի՝ 2 միջպետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 2.6 միլիարդ դրամի, 6 հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 5.5 միլիարդ դրամի, 4 մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 3.7 միլիարդ դրամի շրջանակում:

«Այս գումարի շրջանակում նախատեսված աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են: Հիմա եթե Կառավարությունը նպատակահարմար համարի և դրական որոշում կայացնի այս գումարի հատկացման վերաբերյալ, մենք հնարավորություն կունենանք շատ արագ շինարարական աշխատանքները փաստացի սկսելու»,- նշեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ ճանապարհաշինության ոլորտում ծավալուն աշխատանքներ են իրականացվում, միաժամանակ նշեց, որ աշխատանքի որակի հետ կապված խնդիրները լուծված չեն:

«Ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը: Բացի այդ խնդրից՝ մենք ունենք նաև սահմանվածից ավելի քաշով մեքենաների երթևեկության խնդիր: Մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որպեսզի կարողանանք հանրային ներդրումները ծառայեցնել պատշաճ ժամանակով պատշաճ նպատակի»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: