ԱՄՆ-ից 15 ուսուցիչ վերապատրաստում է անցնում Հայաստանում. նրանք իրենց երկրում կդասավանդեն Հայոց ցեղասպանության պատմությունը

Լուրեր

05.01.2025 | 21:53
Մատուցվեց Սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.01.2025 | 21:00
Հայ մարդը, լինելով ստեղծագործ, ինչո՞ւ է հաճախ կլանվում օտարի կողմից. ապաքաղաքական զրույց Սեդրակ Երկանյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 20:00
Լուրջ հետընթաց է արձանագրվել 2024-ին ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 19:21
Լարսը փակ է բեռնատարների համար
05.01.2025 | 19:00
Աղմկոտ ձերբակալություն, բուհերի փակման վտանգ, «Գոյ»-ը՝ փողոցում. 2024-ի «կուլտուրական» սկանդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 18:19
Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 17:51
Գերմանիայում եղանակային վատ պայմանների պատճառով տասնյակ չվերթեր են չեղարկվել
05.01.2025 | 16:08
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է
05.01.2025 | 15:30
Այսօր կկատարվի Ճրագալույցի Սուրբ պատարագ
05.01.2025 | 14:42
Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով
05.01.2025 | 13:53
Ո՞րն է այն դասը, որ քաղել ենք. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 13:28
12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար
05.01.2025 | 12:46
Առաջիկա գիշերը և առավոտյան ՀՀ ողջ տարածքում սպասվում է ձյուն
05.01.2025 | 12:24
2024թ․-ին կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց․ Խուդաթյան
05.01.2025 | 12:06
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 5-ի դրությամբ
Բոլորը

Ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպությունը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով, 2022 թ. հուլիսի 9-17-ը կազմակերպել է ԱՄՆ-ից ուսուցիչների վերապատրաստման ծրագիր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում The Genocide Education Project-ի գործադիր տնօրեն, ամերիկահայ Ռոքսան Մաքասջյանն ասաց, որ կազմակերպությունը ստեղծվել է մոտ 20 տարի առաջ իր և երկու ընկերների կողմից: Այն անկախ նախաձեռնություն է, որի նպատակն է ԱՄՆ-ում տեղացի ուսուցիչներին ներկայացնել ու սովորեցնել Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի նրանք սկսեն դասավանդել և ճիշտ ու կարևոր տեղեկատվություն փոխանցել իրենց աշակերտներին Հայոց ցեղասպանության մասին:

«Դասընթացը անցկացվում է Հայոց Ցեղասպանության Թանգարան Ինստիտուտի գիտաժողովների սրահում դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով, մասնակիցներին կներկայացվեն Հայոց ցեղասպանության պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական դիտանկյունները՝ միաժամանակ ցույց տալով այդ հանցագործության, դրա անպատժելիության ունեցած երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքական, տնտեսական իրադրության վրա»,-ասաց Ռոքսան Մաքասջյանը:

Նա շեշտեց, որ առանձին դասաժամ է հատկացվել Արցախյան հիմնահարցին, ինչպես նաև ծրագիրը ներառում է հատուկ մշակութային մաս, որը կնպաստի ուսուցիչների շրջանում հայերի, հայոց պատմության և Հայաստանի վերաբերյալ ընդհանուր ճանաչողության բարձրացմանը:

«Այս տարի ծրագրին մասնակցելու են 15 ուսուցիչներ ԱՄՆ 15 տարբեր նահանգներից: Նրանց մեծ մասն ունի հումանիտար ոլորտում դասավանդելու 20 և ավել տարիների փորձ, ոմանք խմբագրել կամ մասնակցել են Ցեղասպանության մասին ժողովածուների հրատարակմանը, տարբեր թանգարանների կրթական ծրագրերի մշակմանը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ծրագրի արդյունքում մասնակիցները, ծանոթանալով Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդներին, շեշտադրումներին, GenEd կազմակերպության աջակցությամբ կկազմակերպեն վերապատրաստման նման ծրագրեր և գործնական պարապմունքներ իրենց նահանգներում:

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի ուսուցիչ Ջասթին Բիլթոնն ասաց, որ մինչև այս ծրագրին մասնակցելը նա արդեն Ցեղասպանություն դասավանդում էր ավագ դպրոցում ու համալսարանում և այդ ընթացքում հասկացել է, որ 20-րդ դարի ցեղասպանությունների մասին դասավանդելու համար ինքը պետք է ունենա հենման կետ, և դա լինելու է Հայոց ցեղասպանությունը:

«Իրականում ես Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր շատ չունեի և սկսեցի առաջնային աղբյուրներ փնտրել, որոնց միջոցով կկարողանայի Հայոց ցեղասպանության մասին դասավանդել: Սկսվել են հանդիպումները հայ համայնքի, «Genocide Education Project»-ի, կապերը նախագծի անդամների և կազմակերպիչների հետ: Դրանից հետո ես որոշեցի գալ Հայաստան, ինչը իմ գործունեության համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ, գալով Հայաստան, ես հասկացա, թե ի՞նչ է նշանակում Հայոց ցեղասպանությունը այսօրվա հայի ինքնության համար»,-ասաց նա:

Մասնագետն ընդգծեց, որ իր համար շատ կարևոր էր Հայաստան գալը:

«Ինձ համար շատ զգացմունքային էր առաջին անգամ դեպի Ցեղասպանության հուշահամալիր քայլելը, կրակի մոտ կանգնելը, քանի որ դա առավել օգնեց տեսնել անհատին այդ ընդհանուր ոճրագործության մեջ, որը սովորաբար գրքերով և ֆիլմ դիտելով մենք չենք կարող փոխանցել մեր աշակերտներին, բայց այժմ ես կարող եմ արդեն պատմությանը միս ու արյուն փոխանցել»,-ասաց Ջասթին Բիլթոնը:

Նրա խոսքով՝ մինչև Հայաստան գալը սպասումները շատ մեծ էին, բայց իրականում դրանք գերազանցվել են:

Միչիգան նահանգից «Համաշխարհային պատմություն» առարկայի ուսուցիչ Էմի Փերկինսը պատմեց, որ Հայոց ցեղասպանության մասին իր գիտելիքները գալիս են Միչիգանի համալսարանից, որտեղ ինքը սովորել է, և այժմ էլ այնտեղ կա Հայագիտության ամբիոն, որի հետ մինչև այժմ կապ է պահում:

«Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտելիքները, որոնք այս ծրագրի միջոցով ես ձեռք եմ բերել, մեկ տարվա կտրվածքով օգտագործելու եմ երեք հիմնական ուղղություններով: Առաջինը՝ որպես «Համաշխարհային պատմություն» առարկայի ուսուցիչ, երկրորդը՝ Դեթրոյթի հայ համայնքի հետ աշխատում եմ դասավանդման ուղեցույցներ մշակելու ուղղությամբ, որը կսկսեն օգտագործել նահանգի բոլոր դպրոցները, երրորդը՝ այս տարի դեկտեմբերին Ֆիլադելֆիայում պատմության ուսուցիչների մասնակցությամբ տեղի է ունենալու մեծ կոնֆերանս, որտեղ իմ զեկույցի հիմնական թեման Հայոց ցեղասպանության դասավանդումն է լինելու»,-ասաց Էմի Փերկինսը:

Նա ընդգծեց, որ շարունակելու է կապը պահել «Genocide Education Project»-ի հետ՝ օգտվելով նրանց ռեսուրսներից, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության թանգարանի տրամադրած նյութերից: