ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16-երի վաճառքն արգելող փոփոխությունը ներառվել է Ազգային անվտանգության հատկացումների ակտում

Լուրեր

19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի հանձնաժողովը քվեարկել է դեմոկրատ  Քրիս Պապպասի փոփոխության օգտին  Ազգային անվտանգության հատկացումների ակտում կամ NDAA-ում  2023թ․  ֆինանսական տարվա համար, որը արգելում է F-16-ների կամ արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային  որոշակի պայմանների չկատարման դեպքում, գրում է ekathimerini-ին։

Փոփոխությունը պահանջում է ԱՄՆ նախագահից հաստատել, որ «նման փոխանցումը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից» և պահանջում է «կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար, որ նման F-16-ները Թուրքիայի կողմից չօգտագործվեն Հունաստանի տարածքով  չթույլատրված թռիչքների համար»։

Այս փոփոխությունը, սակայն, նախագահի համար պատուհան է բաց թողնում, որը թույլ  է տալիս սահմանափակումները անտեսել, եթե նա Կոնգրեսին հավաստիացնի, որ դա կենսական է ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար։ Այս դեպքում նախագահը պետք է  ներկայացնի միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են թույլ չտալու, որ ԱՄՆ զենքերը  օգտագործվեն ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի ինքնիշխանությունը խախտելու համար։

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին և վստահ է, որ կարող է ստանալ Կոնգրեսի համաձայնությունը, որն անհրաժեշտ է վաճառքի համար։

Էմմա Չոբանյան