ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ահազանգում են Ուկրաինայից զենքի մաքսանենգության վտանգի մասին․FT

Լուրեր

01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները կարծում են, որ պետք է ավելի ուշադիր հետևել Ուկրաինա առաքվող զենքին՝ մտավախություն ունենալով, որ հանցավոր խմբերը դրանք դուրս են բերում երկրից և մատակարարում Եվրոպայի սև շուկա, գրում է Financial Times-ը:

Պատերազմի սկզբից ի վեր արևմտյան երկրները խոստացել են ավելի քան 10 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն ցուցաբերել՝ սկսած շարժական հրթիռային կայաններից և զրահատեխնիկայից մինչև հրազեն և հսկայական քանակությամբ զինամթերք: ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ Կիևի հետ քննարկում են Ուկրա ինա մատակարարվող զենքի հետագծման և գույքագրման համակարգի ստեղծման հարցը:

«Այդ բոլոր զենքերը բեռնաթափվում են Լեհաստանի հարավում, բերվում են սահման, այնուհետև պարզապես բաժանվում են տրանսպորտային միջոցնե րին, որպեսզի հատեն սահմանը՝ բեռնատարներ, ֆուրգոններ, երբեմն մասնավոր մեքենաներ», – ասել է նրանցից մեկը: «Եվ այդ պահից մենք ոչինչ չգիտենք դրանց գտնվելու վայրի մասին, և անգամ գաղափար չունենք, թե ուր է այն հասնում, որտեղ է օգտագործվում և արդյոք այն մնում է երկրում»,- ասել է FT-ի աղբյուրը: Այնինչ Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակը հայտարարել է, որ զենքի տեղաշարժը ուշադիր վերահսկվում է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ միջազգային գործընկերների կողմից:

«Դժվար է խուսափել մարդկանց թրաֆիքինգից կամ մաքսանենգությունից. մենք դա չկարողացանք անել նախկին Հարավսլավիայում և հավանաբար չենք կարողանա խուսափել դրանից Ուկրաինայում», – ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասել է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան: Նա հույս է հայտնել, որ զենքի դոնոր հանդիսացող երկրները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բեռնափոխադրումները հետագծելու համար, սակայն զգուշացրել է, որ հնարավոր չէ հետևել յուրաքանչյուր զինատեսակի տեղափոխմանը։

 

Տաթև Ֆռանգյան