Ադրբեջանի նախագահի ընտանիքը հերթական սկանդալում․ Ալիևի քույրը Ֆրանսիայում գերթանկարժեք տներ ունի

Լուրեր

08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
08.06.2026 | 11:06
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
08.06.2026 | 10:57
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով
08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
Բոլորը

Հայտնի է դարձել հերթական կոռուպցիոն սկանդալում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների ներգրավվածության մասին։ Jamnews-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի լրագրողները  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քրոջ՝ Սևիլ Ալիևայի կողմից առնվազն 52 միլիոն եվրո արժողությամբ շքեղ անշարժ գույք ձեռք բերելու ապացույցներ են ձեռք բերել։ Գնումները կատարվել են 1999թ-ից մինչև 2008-ը։ Նշվում է, որ Սևիլ Ալիևան նաև մի քանի տների սեփականատեր է նաև Լոնդոնի ամենահարուստ շրջաններից մեկում։

Ֆրանսիական L’Obs ամսագիրը «Շքեղ անշարժ գույք. ինչպես է Ֆրանսիան աշխարհից կասկածելի գումարներ գրավում» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշվում է, որ օտարերկրացի ավելի քան 60 գործիչներ, պետությունների ղեկավարներ, նախարարներ կամ կասկածելի անցյալով գործարարներ հարյուր միլիոնոավոր եվրոներ են ներդնում Ֆրանսիայում՝ շքեղ առանձնատներ կամ բնակարաններ գնելու համար։

Ինչպես գրում է ֆրանսիական լրատվականը, Սեն Տրոպեում գտնվող այդ շքեղ առանձնատները  Սևիլ Ալիևայի՝ Ֆրանսիայում առկա հարստության մի մասն են միայն։  Ալիևան 2005 թվականին  Փարիզի 16-րդ թաղամասում  գնել է մեկ այլ առանձնատուն՝ փակ լողավազանով: Գործարքի գումարը կազմում է 11,5 միլիոն եվրո: Ֆրանսիացի լրագրողները պնդում են, որ Սևիլ Ալիևան  նաև ունի  չորս բնակարան Ելիսեյան դաշտերի մոտ՝ ավելի քան 14 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։

«Սևիլ Ալիևան իրեն հայտարարում է, որ որպես կոմպոզիտոր, որը մոտ տասը տարի առաջ թողարկել է երկու ձայնասկավառակ, սակայն դրանք այլևս չեն վաճառվում։  Այլ փաստաթղթերում նա նշել է, որ «առանց մասնագիտության է»։

Որտեղի՞ց առնվազն  այն 52 մլն եվրոն, որը Սևիլ Ալիևան ներդրել է Ֆրանսիայում անշարժ գույքի մեջ։ Անհնար է իմանալ։ Մենք կապ հաստատեցինք, սակայն Ադրբեջանի նախագահի քույրը չպատասխանեց մեր զանգերին»,- գրում է լրատվամիջոցը։

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի միակ դուստրը նաև ղեկավարում է ադրբեջանական Space հեռուստաընկերությունը։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ Սևիլ Ալիևան հիմնականում բնակվում է Լոնդոնում։

Էմմա Չոբանյան