ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիան չի կատարել Օսման Քավալային ազատ արձակելու որոշումը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատն այսօր՝ հուլիսի 11-ին վճռել է, որ Թուրքիան չի կատարել Օսման Քավալային ազատ արձակելու՝ Եվրոպական դատարանի 2019 թվականի որոշումը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մեծ պալատի վճիռը կայացվել է որպես իրավունքների խախտման մաս, որը հարուցվել էր Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի կողմից փետրվարի սկզբին՝ Թուրքիայի կողմից խնդրո վճիռը չկատարելու պատճառով:

Ձայների 16 դեմ, 1 դեմ հարաբերակցությամբ պալատը որոշել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46/1 հոդվածը՝ ՄԻԵԴ որոշումների պարտադիր ուժի մասին։ Թուրքիան 7500 եվրո պետք է վճարի Քավալային դատական ծախսերի համար։

Հավելենք, որ իրավապաշտպան ու բարերար Օսման Քավալան 2017 թվականից ազատազրկված է։ 2019 թվականին Եվրոպական դատարանը վճռել էր, որ Թուրքիան խախտել է ՄԻԵԴ-ի 18-րդ հոդվածը, որն արգելում է դատական ​​իշխանության լիազորությունների չարաշահումը։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Քավալան դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ «կառավարությունը տապալելու փորձի» համար այն բանից հետո, երբ դատարանը եզրակացրել է, որ նա կազմակերպել և ֆինանսավորել է 2013-ին համազգային հակակառավարական ցույցերը, որոնք հայտնի են որպես Գեզի այգու բողոքի ցույցեր։ Եվս 7 մեղադրյալներ դատապարտվել են 18 տարվա ազատազրկման։

Էմմա Չոբանյան