Բելառուսի իշխանությունները խստացնում են երկրից քաղաքացիների ելքի կանոնները

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Բելառուսում, «ազգային անվտանգության նկատառումներից ելնելով», նախատեսում են սահմանափակել հանրապետության քաղաքացիների արտերկիր մեկնելը։ Համապատասխան դրույթներն առկա են որոշ օրենքներում փոփոխությունների հրապարակված նախագծում, այդ թվում՝ «Բելառուսից դուրս գալու և Բելառուսի քաղաքացիների համար Բելառուս մուտք գործելու կարգի մասին», փոխանցում է EADaily-ն։

Մասնավորապես, երկրից դուրս չեն թողնի, եթե քաղաքացին տիրապետում է պետական գաղտնիքի, քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ է, պատիժ է կրում, գտնվում է կանխարգելիչ հսկողության տակ, չի կատարում գույքային կամ այլ պարտավորություններ, նրա դեմ քաղաքացիական հայց է հարուցվել, պարտապան է, զորակոչիկ և մի շարք այլ պատճառներով։

Բացի այդ, առաջարկվում է օրենքը լրացնել «Բելառուսից հեռանալու առանձնահատկությունները քաղաքացիների առանձին կատեգորիաների համար» հոդվածով։ Դրանում թվարկված են նրանք, ում հեռանալու համար անհրաժեշտ կլինի համապատասխան պետական մարմնի կամ զորամասի ղեկավարի համաձայնությունը։ Նրանց թվում են զինվորականներ, սահմանապահներ, ներքին զորքերի, ոստիկանության և պետական անվտանգության մարմինների, ինչպես նաև նախագահի անվտանգության ծառայությունների, օպերատիվ-վերլուծական կենտրոնի, ինչպես նաև Քննչական կոմիտեի, Դատաբժշկական փորձաքննության կոմիտեի և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ։

Երկրից հեռանալն արգելելու ամար պատճառ կարող է լինել «ազգային անվտանգության շահերի ապահովումը»։ Օրենքի նախագծի համաձայն՝ ճանապարհորդության սահմանափակումները կարող են տևւել մինչև վեց ամիս։

Տաթև Ֆռանգյան