ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ռուսաստանում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարի հետ

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 11-ին Կրասնոյարսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր համայնքների ու մարզերի միջեւ գործուն կապերը: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ երկկողմ կապերի զարգացմանը նպաստող այս ներուժը պետք է լիարժեք եւ արդյունավետ օգտագործել:

Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ հայ-ռուսական դինամիկ երկխոսությունն այսուհետ եւս կզարգանա՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության եւ բարգավաճման:

Կողմերը քննարկել են Կրասնոյարսկի երկրամասի եւ Հայաստանի մարզերի միջեւ զարգացման հեռանկարները: