Հսկող դատախազի «նվերը» գործընկերոջը. ինչո՞ւ է ձերբակալվել և ազատ արձակվել Գևորգ Պետրոսյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 8-ին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը բերման է ենթարկվել, ձերբակալվել, ապա մի քանի ժամ անց ազատ արձակվել։

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Factor TV-ին հայտնեց, որ Էդգար Պետրոսյանին պարեկները կանգնեցրել են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ, սակայն նա չի ենթարկվել պարեկների պահանջին։

«Ինքը գնացել է տուն, պարեկները հետապնդել են․ իր տունը գտնվում է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում: Այս թաղամասի տների մի հատվածը Կոտայքի տարածքի մեջ է մտնում, այդ պատճառով գործը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Գործը վարույթ է ընդունվել, ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն»,- մանրամասնեց Թադևոսյանը։

Արդյո՞ք Պետրոսյանը եղել է ոչ սթափ վիճակում․ Քննչական կոմիտեի խոսնակը մանրամասներ չհայտնեց։

Էդգար Պետրոսյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է։ Նախկին ԲՀԿ-ականը հեռախոսով լսելով մեր հարցը՝ շատ կտրուկ պատասխանեց․ «Ես էլ ասում եմ՝ այդպիսի բան չկա, մնացածը Դուք որոշեք»։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Պետրոսյանին ազատ են արձակել, քանի որ գործը հսկող դատախազի որոշմամբ ձերբակալումը համարվել է ապօրինի: Ո՞վ է եղել հսկող դատախազը․ Աբրահամյանը չհստակեցրեց։

«Ձերբակալումն իրավաչափ չի եղել՝ դատախազի գնահատմամբ։ Դատախազը դատավարական այն սուբյեկտն է,  որը հնարավորություն ունի տվյալ փուլին համարժեք մակարդակով ծանոթանալ, այսինքն՝ առկա փաստական տվյալներին, և ելնելով ներքին համոզմունքից ու առկա փաստերի համադրումից՝ կատարել որոաշկի հետևություններ»,- ասաց Արթուր Դավթյանի խորհրդականը։

Արդյո՞ք Պետրոսյանն ալկոհոլի ազդեցության տակ է մեքենան վարել․ Գոռ Աբրահամյանը վաղաժամ է համարում վարույթի առանձին հանգամանքներին անդրադառնալը։

Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավագ դատախազի մեքենան կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Այդ դեպքում ինչո՞ւ են ձերբակալել․ ծառայության պետն ասաց՝ իրավասու չէ պատասխանել։ Իսկ արդյո՞ք պարեկներն իմացել են, որ դատախազի են հետապնդում․ Ումրշատյանն ասաց՝ չգիտի, բայց դա չէր խոչընդոտի պարեկների աշխատանքին։

«Պարեկային ծառայության ծառայողների համար ՀՀ բոլոր քաղաքացիներն օրենքի և իրավունքի առաջ հավասար են»,- ասաց նա։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ դատախազ Էդգար Պետրոսյանը ոչ միայն եղել է ալկոհոլի ազդեցության տակ, այլև բերման ենթարկվելիս դիմադրել է: Արդյունքում պարեկային ծառայության աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

Գործը հսկող դատախազի գործողություններն այս միջադեպի հետ կապված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տարակուսելի է համարում։

«Ի՞նչ է նշանակում՝ մի դատախազ մյուս դատախազի ձերբակալումն ապօրինի է ճանաչել, թող Դատախազությունը բացատրի՝ ինչն էր ապօրինի»,- նկատեց Իոաննիսյանը։

Նախկինում քանի՞ դեպք է եղել, որ գործը հսկող դատախազն այսքան արագ արձագանքեր և փորձեր պարզել որևէ քաղաքացու՝ ոստիկանության կողմից բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու օրինականությունը՝ հարցնում է Իոաննիսյանը։ Նրա կարծիքով՝ հետհեղափոխական Հայաստանում շատ կառույցներում հիմա էլ շարունակում են ԽԾԲ-ի ավանդույթները, Դատախազությունից էլ հակադարձում են՝ պնդելով, որ իրենց մոտեցման ճշմարտացիությունը կարող է ապացուցել միջադեպի տեսանյութը, որը, ըստ Աբրահամյանի, կհրապարակեն  քննությանը չխոչընդոտող որոշակի փուլում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան