Բեռլինում տեղի է ունեցել Խորհրդարանական փաստաթղթերի եւ հետազոտությունների եվրոպական կենտրոնի կազմակերպած աշխատաժողովը

Լուրեր

16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
Բոլորը

Բեռլինում՝ Բունդեսրաթում, հունիսի 30-ից հուլիսի 1-ը տեղի է ունեցել Խորհրդարանական փաստաթղթերի եւ հետազոտությունների եվրոպական կենտրոնի (European Centre for Parliamentary Research and Documentation (ECPRD)) կազմակերպած՝ «Խորհրդարանների բյուջետային ինքնիշխանությունը» խորագրով աշխատաժողովը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Քննարկվել են խորհրդարանների՝ իրենց խնդիրներն արդյունավետ լուծելու համար խորհրդարանական բյուջեների միջոցով համապատասխան ֆինանսական ռեսուրսներ ունենալու անհրաժեշտությանն առնչվող հարցեր: Մասնակիցները վերլուծել են, թե որքանով կարող են օրենսդիր մարմիններն ազդել սեփական բյուջեների նախագծման եւ ընդունման վրա, պարզել, թե ինչպես են վերջիններս օգտվում բյուջետային ինքնավարությունից:

Գործնականում կիրառված օրինակների ներկայացման եւ փոքր խմբերում մտքերի փոխանակման միջոցով քննարկվել են օրենսդիր մարմինների բյուջեների միջոցով խորհրդարանական խմբերի եւ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանը, դատարանների, վերստուգիչ հանձնաժողովների ու գրասենյակների կողմից խորհրդարանների բյուջեների վերահսկողությանը վերաբերող հարցեր:

Աշխատաժողովին մասնակցել են 40 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացրել է Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ Անի Գյոզալյանը: Վերջինս ելույթ է ունեցել «Քաղաքական կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ֆինանսավորումը ՀՀ-ում» թեմայի շրջանակում:

Զեկույցը մեծ հետաքրքրության է արժանացել, քանի որ մասնակիցների մեծամասնությունը նշել է, որ նման կարգավորում իրենց երկրներում առկա չէ: Մասնակիցները թեման բովանդակալից եւ համակողմանի քննարկել են, հարցուպատասխանի ձեւաչափով անդրադարձել բազմաթիվ հարցերի:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մասնակցությունն աշխատաժողովին իրականացվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից»,- ասված է հաղորդագրությունում։