Հարևան երկրները կարող են վիրուսներ կիրառել և սպառնալ մեր անվտանգությանը, պատրաստ չենք դրան. Հովակիմ Զաքարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Բոլորը

«Հայաստանում վիրուսաբանությամբ զբաղվող ընդամենը երկու լաբորատորիա կա. դա շատ քիչ է: Մեր հարևան երկրները կարող են վիրուսներ կիրառել և սպառնալ մեր անվտանգությանը, մենք դրան պատրաստ չենք: Տասնամյակներ շարունակ մեր երկրի ղեկավարությունը ցույց է տվել, որ գիտության զարգացումն առաջնահերթություն չէ»,- FactorTV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում վիրուսաբան, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը:

Նրա խոսքով` համավարակը եկավ ապացուցելու, որ մենք ունենք լաբորատորիաների, համապատասխան ինստիտուտների և մասնագետների մեծ բաց: Հովակիմ Զաքարյանը խոսում է այս տարի գիտության ոլորտին հատկացվող ֆինանսավորման մասին, որը նախորդ տարվա համեմատ աճել է 83 տոկոսով` 25 միլիարդ դրամով.

«Միանշանակ, ֆինանսավորումն ավելացնել պետք է, բայց դա բավարար չէ: Գիտությունը պետք է ֆինանսավորվի ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով, հիմա դրանից երեք անգամ քիչ է հատկացումը: Տասնամյակներով այդպես է եղել: Գիտության ոլորտին հատկացվող ֆինանսավորման ավելացումը չպետք է գովազդի վերածվի: Պետք է գիտության նկատմամբ վերաբերմունք փոխվի: Ես չեմ տեսել, որ ներկա կամ նախկին կառավարությունները գիտության հետ կապված լուրջ ծրագրեր ունենան, հստակ ռազմավարություն մշակեն, հստակ ժամանակացույց և սպասելիքներ ունենան»:

Մեր զրուցակիցը շեշտում է Հայաստանում մտքի ճգնաժամը հաղթահարելու համար հարկավոր է կազմակերպել գիտնականների ներհոսք Հայաստան, ընդ որում պարտադիր չէ, որ նրանք հայազգի գիտնականներ լինեն.

«Այս ճանապարհով շատ երկրներ են գնացել, և սա կարճ ժամկետում դրական արդյունքներ գրանցելու ուղիներից է»:

Հովակիմ Զաքարյանը նկատում է` մեր հասարակությունում ինքնաբերաբար են ծնվում են սերիալներ, որտեղ ծաղրվում է կիրթ մարդը. «Հայաստանում ուսուցիչը, ինժեները երկու կոպեկով աշխատող մարդն է, պարզ է, որ այդպիսի մարդը պետք է որպես խենթ ընկալվի, քանի որ համաձայնվել է նման պայմանների:

Մինչև վերևից գիտնականի նկատմամբ վերաբերմունք չփոխվի, ակնկալել, որ ներքևից կլինի այդ փոփոխությունը, անիմաստ է»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան