Մոսկվայի պատգամավոր Ալեքսեյ Գորինովը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` «ռազմական կեղծիքի» համար

Լուրեր

15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մոսկվայի Մեշչանսկի դատարանը 7 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել քաղաքային պատգամավոր Ալեքսեյ Գորինովին՝ ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու գործով։ Այս պատժաչափը դատախազությունը պահանջել է՝ պատգամավորների խորհրդի նիստում նրա ելույթի համար, որում Գորինովը, մասնավորապես, «պատերազմ» է անվանել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Գորինովը դիտավորյալ հանցագործություն է կատարել և տեղյակ է եղել հասարակական վտանգի մասին, ինչը քաղաքացիների մոտ տագնապ և անհանգստության զգացում է առաջացրել»,- ասվում է դատարանի որոշման մեջ։

Դատավճռի հրապարակման ժամանակ պատգամավորը պահել է «Ձեզ դեռ պե՞տք է այս պատերազմը» մակագրությամբ պաստառ։ Կարգադրիչներից մեկը փորձել է թույլ չտալ նրան լուսանկարել, սակայն անարդյունք։

60-ամյա Գորինովին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներով «ֆեյքերի» տարածման հոդվածով, ըստ քննիչների՝ հանցագործությունը կատարվել է նախնական համաձայնությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ ատելության կամ թշնամանքի դրդապատճառով։

Սա ՌԴ Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածով նախատեսված առաջին դատավճիռը չէ, այլ առաջին դեպքն է, երբ մեղադրյալը ստացել է իրական ժամկետ։ «Ռազմական ֆեյքերի» հոդվածով առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է։

Տաթև Ֆռանգյան