«Սա մեր հողն է»․ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի ցանկանում իր տարածքներից որևէ մեկը զիջել Ռուսաստանին

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ի թղթակից Վոլֆ Բլիցերի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը չի ցանկանում իր հողերից որևէ մեկը զիջել ՌԴ-ին և հաստատակամ է՝ ուկրաինական տարածքների զիջումը չի լինի պատերազմը դադարեցնելու դիվանագիտական բանակցությունների մաս:

«Ուկրաինացիները պատաստ չեն հրաժարվել իրենց հողից, ընդունել, որ այդ տարածքները պատկանում են Ռուսաստանին: Սա մեր հողն է։ Մենք միշտ խոսում ենք այդ մասին և մտադիր ենք դա ապացուցել»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմը տևում է ավելի քան չորս ամիս՝ առանց որևէ նշանի, որ կողմերից մեկը շուտով նահանջելու է։

Նախորդ շաբաթ CNN-ը հայտնել էր, որ Սպիտակ տան պաշտոնյաները կորցնում են վստահությունը, որ Ուկրաինան երբևէ կկարողանա հետ վերցնել այն ամբողջ տարածքները, որոնք կորցրել է Ռուսաստանին պատերազմը սկսվելուց ի վեր, նույնիսկ եթե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները նախատեսում են ավելի ծանր և բարդ սպառազինությամբ օգնել։

Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը վերահսկում է «գրեթե ամբողջ Լուգանսկի շրջանը»՝ հավելելով, որ իր ուժերն այժմ «կռվում են այդ շրջանի ծայրամասերում»։ Նա հավելել է, որ Կիևը նահանջել է՝ զորքերի զանգվածային կորուստներից խուսափելու համար։

Էմմա Չոբանյան