Ադրբեջանի իշխանությունների խտրական քաղաքականության դրսևորում է․ թալիշներին թույլ չեն տվել փառատոն անցկացնել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խտրական քաղաքականությունը երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Մասնավորապես, Աստարայի շրջանի գործադիր իշխանությունը թույլ չի տվել ֆոլկլորային փառատոն անցկացնել, որը նախաձեռնել է Խամոշամ գյուղի քաղաքային խորհուրդը․ այստեղ ապրում են էթնիկ թալիշներ։ Ադրբեջանի Թալիշների հանրային խորհուրդը սա դիտարկում է, որպես իշխանությունների խտրական քաղաքականության դրսևորում թալիշ ժողովրդի նկատմամբ, գրում «Кавказский Узел»-ը։

«Փառատոնը նախատեսվում էր անցկացնել հուլիսի 16-ին Բի լեռնային սարահարթում։ Կազմակերպիչները պատրաստել էին բազմաբնույթ ծրագիր, որը ներառում էր տարածքում հայտնաբերված հնագույն գործիքների և կենցաղային իրերի ազգագրական ցուցահանդես, երաժշտական կատարումներ, բանահյուսական համույթների, պարային խմբերի ելույթներ, սպորտային մրցույթներ և այլն։ Նաև փառատոնի շրջանակում նախատեսվել էր ներկայացնել ազգային ու թալիշական խոհանոցի ուտեստներ, լեռնային ուտեստների նմուշներ»,- լրատվամիջոցին պատմել են փառատոնի կազմակերպիչները։

Սակայն գործադիր իշխանությունները հրաժարվել են փառատոնն անցկացնելու թույլտվություն տալ։ Պաշտոնական նամակում նշվում է, որ «փառատոնի տարածքն ընդգրկում է մասնավոր հողեր» և գտնվում է «բարդ լեռնային տեղանքում»։ Նաև որպես մերժման պատճառ նշվել է հանրակացարանների և հյուրանոցների բացակայությունը։

Ադրբեջանի թալիշների հանրային խորհուրդը, սակայն, իշխանությունների փաստարկները համարում է «ոչ անկեղծ ու մտացածին»՝ դա գնահատելով որպես «Ադրբեջանի իշխանությունների ազգային խտրական քաղաքականության դրսևորում թալիշ ժողովրդի նկատմամբ»։

«Պատահական չենք համարում փառատոնի անցկացմանն այսպես խոչընդոտելը։ Մենք դա դիտարկում ենք որպես Ադրբեջանի կառավարության քաղաքականության բաղկացուցիչ մաս, որն ուղղված է երկրի բնիկ ժողովրդի՝ թալիշների լեզվի, մշակույթի անտեսմանը։ Մենք դատապարտում ենք նման վերաբերմունք, որը հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանն ու օրենքներին»,- լրատվամիջոցին ասել է խորհրդի անդամ Գիլալ Մամեդովը։

Հավելենք, որ դեռ 2019 թվականին Եվրոպայի խորհուրդը քննադատել էր Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների սահմանափակումները։ Կառույցը նշել էր, որ  ազգային փոքրամասնությունների՝ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը սահմանափակ է, նաև դժվարություններ են ունենում մայրենի լեզվով սովորելու հարցում։ Այն ժամանակ «Թալիշոն սադո» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆիգ Ջալիլովը նշել էր, որ թալիշների խնդիրներն իրավացիորեն արտացոլված են զեկույցում։ Քաղաքագետ Թոգրուլ Ջուվարլին էլ ասել էր, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների սահմանափակումները հետևանք են Ադրբեջանում ժողովրդավարական ազատությունների ընդհանուր սահմանափակման։

Էմմա Չոբանյան