Զալցբուրգի համալսարանն Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար դրամաշնորհներ է սահմանել

Լուրեր

08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
08.06.2026 | 11:58
Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:51
ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:48
Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող
08.06.2026 | 11:41
426 մլրդ դրամով բարձր ՀՆԱ. տնտեսական աճը գերազանցել է բյուջեի կանխատեսումները. Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:35
Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 11:33
2025-ի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:25
«Անկախ դիտորդ» դաշինքի ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:21
Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայերենով շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժինը բաժնի վարիչ, հայագետ Ժասմին Դում-Թրագուտի նախաձեռնությամբ կրթաթոշակներ է սահմանել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունն ուսումնասիրող հետազոտողների համար. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«2022 թվականի գարնանը սկսվող կրթաթոշակային նոր ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ հետազոտողներին՝ ուսումնասիրելու Արցախի մշակույթի և արվեստի պատմությանը վերաբերող թեմաները՝ առանձնահատուկ շեշտադրելով նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող հարցերը։

Կրթաթոշակի առավելագույն գումարը 3000 եվրո է: Դրամաշնորհի շրջանակում հնարավոր է կազմակերպել նաև կարճաժամկետ կացություն Զալցբուրգում։

«Արցախի մշակութային հոգևոր ժառանգության վրա կենտրոնացած հայագիտական հետազոտությունների դրամաշնորհների» հայտերի ընդունման ժամկետը մեկնարկել է հուլիսի 1-ից, իսկ վերջնաժամկետը 2022 թվականի հոկտեմբերի 1-ն է։

Հետազոտությունների շրջանակն ընդգրկում է հետևյալ թեմաները.

• Հայագիտության ցանկացած բնագավառ (լեզու, պատմություն, մշակույթ, արվեստ, աստվածաբանություն, ազգագրություն, հնագիտություն և այլն)՝ կենտրոնանալով Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության վրա և շեշտադրելով միջառարկայական մեթոդներն ու մոտեցումները: Հատկապես ողջունելի են հայագիտության հետևյալ ուղղությունները՝ ընդհանուր, պատմական և համեմատական լեզվաբանություն, տարածքային լեզվաբանություն, կոնտակտային լեզվաբանություն, բարբառագիտություն, ազգագրություն, արվեստ և ճարտարապետություն, ձեռագիր ուսումնասիրություններ (կոդիկագիտություն), հնագիտություն, միջնադարյան պատմություն, վաղ ժամանակակից պատմություն, աստվածաբանություն, կրոնագիտություն և ոլորտին սերտորեն կապված այլ առարկաներ:

• Նախագծերը պետք է հիմնված լինեն հիմնարար հետազոտության, արխիվային կամ դաշտային աշխատանքի, ինչպես նաև արդի գիտական մոտեցումների ու տեսությունների վրա:
• Նախագծերը պետք է ունենան հստակ արդյունք՝ գիտական հրապարակման տեսքով:

• Դիմումի լեզուն պետք է լինի անգլերենը: Ծրագրի արդյունք(ներ)ը նույնպես պետք է գրված լինի անգլերեն կամ ցանկացած արևմտյան լեզվով: Նախագիծն ինքնին կարող է լինել հայերեն կամ այլ լեզվով (օրինակ՝ ռուսերեն, գերմաներեն, իտալերեն և այլն):

Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել վերոհիշյալ առարկաների մինչև 35 տարեկան և արդեն իսկ գիտական ուսումնասիրության փորձ ունեցող շրջանավարտները, մագիստրոսներն ու ասպիրանտները:

Անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև ծախսերի բաշխման, ժամանակացույցի, աշխատանքային պլանի, ինչպես նաև հետազոտության հայեցակարգի վերաբերյալ տեղեկություններ:

Պայմանների և պահանջների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գլխավոր էջ»,- ասված է հաղորդագրությունում։