Թուրքիայի կառավարությունը քաղաքապետերին արգելել է առանց ԱԳՆ թույլտվության հանդիպել օտարերկրա դիվանագետներին

Լուրեր

28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Բոլորը

Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ քաղաքապետերն Արտաքին գործերի նախարարությունից թույլտվություն պետք է ստանան՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ստամբուլի նահանգապետարանը նամակ է հղել Ստամբուլի քաղաքապետարանին, որում ասվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ քաղաքապետերը, նախարարները և նահանգապետերը, այժմ պետք է դիմեն ԱԳՆ-ին և թույլտվություն խնդրեն՝ նախքան օտարերկրյան պետությունների ներկայացուցիչների հետ որևէ հանդիպում ունենալը։

Այս որոշումը դատապարտել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը նշել է, որ նման քայլերն իմաստ չունեն, բայց ցույց են տալիս կենտրոնական իշխանության անկումը հասարակության աչքում։

«Նրանք որոշել են սահմանափակում մտցնել ինձ համար՝ կապված դեսպաններին իմ հանդիպումների հետ, և նրանք անմիջապես նամակ են գրել այս շաբաթ»,- ասել է Իմամօղլուն։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը ներկայացնող (CHP) Իմամօղլուն 2019 թվականի Ստամբուլի ընտրություններում վճռական հաղթանակից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից հաճախակի թիրախ դարձած գործիչներից մեկն է։ ԱԶԿ-ն նաև Իմամօղլուի դեմ շինծու մեղադրանքներով հետաքննություն է իրականացնում։

Իշխող ուժը նաև օգտագործում է Իմամօղլուի հանդիպումներն օտարերկրյա դեսպանների հետ որպես զրպարտության գործիք՝ փորձելով քաղաքապետին ներկայացնել «օտար տերությունների» կողմից աջակցվող թեկնածու։

Էմմա Չոբանյան