Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի «մշտական ագրեսիվ պահվածքը»

Լուրեր

11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
Բոլորը

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը «շրջադարձային կետ» է Եվրոպայում՝ ընդգծելով, որ պետք է խուսափել ցանկացած տիպի արդյունքից, որը կարող է քաջալերել մայրցամաքի այլ երկրների ագրեսիան, գրում է Turkish Minute-ը։

«Ուկրաինայի ճակատամարտը հերթական իրադարձությունը չէ միջազգային ասպարեզում։ Դա շրջադարձային է Եվրոպայի համար»,- ասել է Միցոտակիսը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում՝ նշելով, որ ապագայում նման դեպքերը պետք է կանխվեն։

Միցոտակիսը նշել է, որ նկատի ունի «Թուրքիայի մշտական ​​ագրեսիվ պահվածքը», որի հետ հարաբերությունները վերջին երկու տարիների ընթացքում լարված են։ Չնայած երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են՝ երկու երկրները տասնամյակներ տևած վեճեր ունեն մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Էգեյան ծովում տարածքային պահանջների և Միջերկրական ծովի արևելյան հատվածում էներգետիկ հետախուզման իրավունքների վերաբերյալ:

«Մի բան հաստատ է՝ մեզ պետք չեն նոր ռևիզիոնիզմ և կայսերական ֆանտազիաների վերածնունդ։ Մեկ բան էլ է հաստատ՝ Հունաստանը երբեք չի հանդուրժի որևէ կասկած իր ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում»,- ասել է Միցոտակիսը։

Նա նշել է, որ իր երկիրը «փակ է պահում դռները սպառնալիքների համար՝ բաց պահելով պատուհանները խաղաղ շփումների համար»:

«Ազգերի միջև վեճերը լուծվում են միջազգային իրավունքի հիման վրա, ոչ թե ահաբեկման միջոցով»,- ասել է Միցոտակիսը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին շրջանում պարբերաբեր Հունաստանի հասցեին տարբեր սպառնալիքներ է հնչեցնում։

Էմմա Չոբանյան